ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառք է տրվել. ձերբակալվել են պաշտոնյաներ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել. գրում է «Կոմերսանտ»-ը:

Մոսկվայի Խամովնիկյան շրջանային դատարանը ձերբակալել է քրեական գործով երեք մեղադրյալների, որոնք կապված են Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կողմից կաշառք ստանալու հետ:

Հետաքննության վարկածով՝ նախարարության Ռազմատեխնիկական համագործակցության բաժնի պետ Ռիզվան Գայրբեկովը Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից 4,5 մլն ռուբլի է ստացել Ադրբեջան երկակի նշանակության արտադրանքի մատակարարման համար ընկերությանը արտոնագիր տալու համար:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում կարծում են, որ կաշառքի միջնորդ է եղել նրանց ընդհանուր ծանոթը՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության Օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետ Սերգեյ Գարմաշը։

Առաջինը երկու ամսով կալանավորվել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովը, որը մեղադրվում է կաշառք տալու համար:

Հետաքննությունը ենթադրում է, որ Կլեպալովը 4,5 մլն ռուբլի է փոխանցել Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակից Ռիզվան Գայրբեկովին ՝ նրանց ընդհանուր ծանոթ Սերգեյ Գարմաշի միջնորդությամբ: Նախարարության աշխատակից Ռիզվան Գայրբեկովին ևս դատարանը մեկուսարան է ուղարկել մինչև օգոստոսի 4-ը ժամկետով:

Ռիզվան Գայրբեկովը գլխավորում էր Արդյունաբերության և առևտրի նախարարության Պաշտպանական արդյունաբերական համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը։ Նա Ռուսաստանի Դաշնության 3-րդ դասի պետական խորհրդական է։ Միջնորդ Գարմաշը ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտասահմանյան պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության երկրորդ վարչության պետի տեղակալն է։

Հետաքննության վարկածով՝ 2019թ. գարնանը Նիժնի Նովգորոդի ձեռնարկության գլխավոր տնօրենն իր ծանոթ Սերգեյ Գարմաշին խնդրել է օգնել ընկերությանը գործունեության որոշ տեսակների համար լիցենզիա ստանալու հարցում:

Դրանք անհրաժեշտ էին Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության կողմից Ադրբեջան երկակի նշանակության արտադրանք մատակարարելու համար։

Կլեպալովը Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակցին սկզբում փոխանցել է 2 մլն ռուբլի, իսկ հետո ևս 2,5 մլն գումարը փոխանցվել է Օվչիննիկովի առափնյա ծառայության շենքի մուտքի մոտ: Այնուհետ միջնորդն իր աշխատասենյակում դրանք փոխանցել է Արդյունաբերության և առևտրի նախարարության առևտրի բաժնի պետին: