Նիկոլ Փաշինյանը 2013թ․ լուսանկարը հրապարակել է որպես 2020թ․ հակահամաճարակային կանոնների խախտման ապացույց

Լուրեր

17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտման ապացույցներ հրապարակելու ֆլեշմոբը։

Հերթական լուսանկարում, որը վարչապետը մոտ 2 ժամ առաջ է հրապարակել, Վայոց ձորի Նորավանք վանական համալիրն է և մի խումբ երեխաներ՝ վանքի աստիճաններին նստած։ Փաշինյանն այն մակագրել է․ «Առանց մեկնաբանության»։

Քիչ առաջ, սակայն, Armenia Planet Tour զբոսաշրջային գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուսանկարի՝ 2020 թվականին արված լինելու հանգամանքը։

Գործակալության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեր էջից վերցված մի նկար, որն արվել է 2013 թվականին, սակայն տեղադրվել 2020թ-ի հունիսի 1-ին՝ երեխաների տոնի կապակցությամբ: Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր և պահանջում ենք անհապաղ հեռացնել այդ հաղորդագրությունը»։

Factor.am-ը նաև ուսումնասիրեց Armenia Travel Tour-ի ինստագրամյան էջը, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ զբոսաշրջային գործակալությունը տվյալ լուսանկարը հրապարակել է 2020-ի հունիսի 1-ին՝ շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Լուսանկարին կից գրված է՝ «2013 թվական»։

Նելլի Մելքոնյան