Շիրակում ավելացել է ինքնամեկուսացման ցուցում ունեցող ու անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը․ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է 84 պացիենտ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հունիսի 5-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Հունիսի 3-ին հրապարակված տվյալների հետ համեմատ՝ 11-ով ավելացել է բուժում ստացող մարզի բնակիչների թիվը։ Երկու օրվա ընթացում ավելացել է նաև տնային ինքնամեկուսացում ու անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը։

Այժմ մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի (նախկին 315-ի փոխարեն)։ Նրանցից 65-ի (նախկին 40-ի փոխարեն) մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի մասնագետների կողմից։

«Հսկողությունն իրականացնում են և՛ տնային այցելությունների, և՛ զանգերի միջոցով։ Սահմանված է, թե ինչ տեղեկություն պիտի հավաքագրել դրական թեստ ունեցող հիվանդներից, և հավաքագրելով՝ պատկերացում են կազմում նրանց առողջական վիճակի վերաբերյալ։ Համապատասխան ուղեցույց է մշակված, համաձայն այդ ուղեցույցի՝ տեղեկություն են վերցնում հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ և ստացված գնահատականի հիման վրա կազմակերպում են նրանց հետագա հսկողությունն ու բուժումը»,- Factor.am-ի հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2269 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 946 նմուշառման հետազոտություն։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։

Մարզում արձանագրվել է մահվան 10 դեպք։ Վերջին դեպքը գրանցվել էր Երևանում ախտորոշված ու այնտեղ բուժված քաղաքացու մոտ։ Մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել էին ծանր վիճակում։ Մյուս դեպքերը գրանցվել էին Անի համայնքում ու Գյումրիում։

Էմմա Չոբանյան