2019-ի պետբյուջեի պակասորդը նախորդ տարվա համեմատ նվազել է 41,4 մլրդ դրամով. Ջավադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

2019 թվականի ընթացքում պետական բյուջեի կատարումն ընթացել է հարկաբյուջետային կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել է պետական ​​պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետ​​բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Ջավադյանի խոսքով՝ 1.3 տոկոսով նվազել է 2019 թվականի ՀՀ Կառավարության՝ պարտք-ՀՆԱ ցուցանիշը և կազմել 50 տոկոս:

Տնտեսական բարձր աճի և հարկային բարեփոխումների իրականացման պայմաններում, ըստ ԿԲ նախագահի, Կառավարությունը տարվա ընթացքում վերանայել է բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ:

«Տարվա արդյունքում պետբյուջեի եկամուտների աճը կազմել է 16․7 տոկոս, իսկ հարկերի և տուրքերի գծով աճը՝ 16․4 տոկոս»,- հավելեց նա:

Արթուր Ջավադյանը նշեց նաև, որ հարկաբյուջետային զսպող քաղաքականության պայմաններում 2019 թվականի պետբյուջեի պակասորդը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 41.4 միլիարդ դրամով և կազմել ՀՆԱ-ի 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։