Քաղաքացիների վրա պատասխանատվություն դնելը սեփական անկարողության ցուցադրում է. Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2020 | 12:35Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց նաև ժողովրդի մեջ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով իշխանության՝ համավարակի դեմ տարվող քայլերի մասին։
Պատգամավորը կոչ արեց, որպեսզի քաղաքացիները լուրջ վերաբերվեն վարակին, կրեն դիմակներ և պահեն սահմանված բոլոր կանոնները։ Ներկա իրավիճակում, ըստ Թանդիլյանի՝ իշխանությունը վարակի կանխման հարցն ամբողջովին թողնում է ժողովրդի վրա։
«Քաղաքացիների վրա պատասխանատվություն դնելը սեփական անկարողության ցուցադրում է»,- շեշտեց ԼՀԿ-ական պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան