Գուրգեն Խաչատրյանը ռուսական ռազմաբազայո՞ւմ է թաքնվում. ԱԱԾ նախկին պաշտոնյան պնդում է, որ նա երկիրը չի լքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունն անկարող եղավ ապահովել կոռուպցիայի մեջ մեղադրվող թերևս ամենաերիտասարդ գործարարի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն խաչատրյանի կալանավորումը։ Եվ սա այն դեպքում, երբ Գուրգեն Խաչատրյանի՝ ԱԱԾ-ից թաքնվելուց ընդամենը երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուր քննադատել էր իրավապահ համակարգի աշխատանքը: Նա նշել էր, որ համակարգի վերնախավում եղել են և չի բացառում, որ դեռ կան դավաճաններ:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և 2 ամսով Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրել: Դատարանի որոշումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ նա անհետացել է:

Արդյոք Գուրգեն Խաչատրյանի առեղծվածային անհետացումը ևս իրավապահ համակարգի դավաճանության արդյո՞ւնք է․ այս հարցի պատասխանը հայտնի չէ։ Սակայն, ուշագրավ է, որ նրա թաքնվելուց մի քանի օր անց ԱԱԾ-ում էական կադրային փոփոխություններ եղան։

Նախ ԱԱԾ գործուղվեց ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը՝ նշանակվելով ծառայության տնօրենի տեղակալ: Փորձագիտական շրջանակները նրա նշանակումը որակեցին որպես Փաշինյանի վստահելի անձի ներկայություն ԱԱԾ-ում: Իսկ ահա մայիսի 12-ին աշխատանքից ազատվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը, որի փոխարեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանի ընկեր Արթուր Պողոսյանը:

Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշումից 20 օր անց նրա գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ հանրությանը: Փոխարենը շրջանառվում են վարկածներ, որ Գուրգեն Խաչատրյանը թաքնվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: Ուշագրավ է, որ այս վարկածին զուգահեռ ԱԱԾ քննչական դեպարտամենտի արդեն նախկին պետ Արթուր Աղաջանյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտնեց, որ մայիսի 12-ի դրությամբ Գուրգեն Խաչատրյանը երկիրը չի լքել:

Պաշտպանական թիմը ևս որևէ տեղեկություն չի տրամադրում Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ՝ համարելով ոչ կոռեկտ: Սակայն, նրա պաշտպան Ամրամ Մակինյանը մեզ տեղեկացրեց, որ մոտենում է այն ժամանակը, երբ Գուրգեն Խաչատրյանը կվերադառնա. «Եթե ժամանակն անցնում է, ապա ժամանակը մոտենում է: Նա կվերադառնա, երբ գործընթացները կվերադառնան իրավական դաշտ»:

ԱԱԾ-ն ևս պաշտոնապես չի հայտնում՝ արդյոք Գուրգեն Խաչատրյանը երկրո՞ւմ է, թե՝ ոչ:

Factor.am-ը մայիսի 4-ին տեղեկատվության հարցում էր ուղարկել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով հստակ նշել, թե արդյոք տեղեկություններ ունե՞ն Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ:

Առ այսօր ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանը չեն պատասխանել, միաժամանակ չեն էլ տեղեկացրել, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված 30 օրյա ժամկետ:

Գուրգեն Խաչատրյանի գտնվելու վայրի և նրա որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տալ հրաժարվեց նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: Factor TV-ի հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ հանրապետությունում չէ և ընդհատեց հեռախոսազանգը:

Գուրգեն Խաչատրյանի՝ ռուսական ռազմաբազայի տարածքում թաքնվելու տեղեկությունների վերաբերյալ Factor tv-ին կապ հաստատեց ռազմաբազայի մամուլի պատասխատու Անդրեյ Դոբրոսմիսիլովի հետ։ Նա նախ հետաքրքրվեց Գուրգեն Խաչատրյանի ով լինելով, ապա ավելացրեց՝ նա Հայաստանի քաղաքացի է, ինչպե՞ս կարող էր մեր ռազմաբազայում հայտնվել։ Մամուլի պատասխանատուն վստահեցրեց, որ նման բան լինել չի կարող:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան