Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացների և Գլխավոր դատախազության թափանցիկության վերաբերյալ:

Պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց հնչեցնելիս նշեց, որ օրենքի համաձայն՝ իրավասու մարմինը պարտավոր է տարեկան հաշվետվություն ներկայացնել վարույթների և դրանց արդյունքների մասին: Ըստ նրա՝ Դատախազության հրապարակած տվյալները թերի են եղել, իսկ իր հարցմանն ի պատասխան տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 411 անձի վերաբերյալ ուսումնասիրությունից հետո վարույթ չի նախաձեռնվել: 

Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Դատախազությունը հրաժարվում հրապարակել այդ անձանց անունները, արդյոք կա՞ն երկակի ստանդարտներ, և պատրա՞ստ է վարչապետը հանձնարարական տալ Դատախազությանը՝ տվյալները թափանցիկ դարձնելու համար, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե օրենքը որպես մահակ օգտագործվում է միայն ընդդիմադիրների դեմ:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե Դատախազությունը տվյալներ չի տրամադրել, հավանաբար, ունեցել է համապատասխան իրավական հիմքեր: Նա ընդգծեց, որ վարչապետը չի կարող հանձնարարական տալ Դատախազությանը, իսկ հարցը պարունակում է իրավական այնպիսի նրբություններ, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից: Փաշինյանը նաև հիշատակեց Սահմանադրական դատարանի որոշումը, որից հետո գործերի քննության դիտանկյունները կարող էին փոխվել:

«Որպեսզի բոլորը օրենքի առաջ Ձեր նշած դիտանկյունից հավասար լինեն, պետք է բոլորը հավասար չափով թալանած լինեն: Ես չեմ կարծում, թե մասնավորապես Ձեր և հարևան խմբակցության հետ հնարավոր է այդ հարցում մրցակցել և հավասարվել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հնչող «աղիողորմ մռնչյունները» դաս են բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե կարող են պետությունից ու ժողովրդից թալանվածը յուրացնել։

«Ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու՝ ով ուզում է լինի և որտեղից ուզում է լինի»:

Փաշինյանը նաև հիշեցրեց օրենսդրական փոփոխությունների իր նախաձեռնության մասին, որով նախատեսվում է չեղարկել 25/75-ի հնարավորությունը՝ սահմանելով ապօրինի գույքի 100 տոկոսով բռնագանձում։

«Նույնիսկ ապօրինի ձեռք բերված կոշիկը պետք է հետ վերցնենք»,- կրկին հիշեցրեց գործադիր ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան