«Եկել է կորոնավիրուսային դատարանի հերթը». Փաշինյանի կոշտ դիրքորոշումն ու հանրաքվեի անորոշությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ հայտնի չէ, թե դեռևս մարտի 16-ից չեղարկված սահմանադրական հանրաքվեն երբ տեղի կունենա:

Մի քանի օրից լրանում է արտակարգ դրության վերացման վերջնաժամկետը, և եթե կառավարությունը ևս մեկ ամսով չպահպանի արտակարգ դրության ռեժիմը, ապա «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, այն պետք է անցկացվի արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Առայժմ հայտնի չէ՝ արտակարգ դրությունը երկարացվո՞ւմ է, թե՝ ոչ:

Factor.am-ին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը փոխանցել է, որ կառավարությունում այդ հարցը քննարկվում է: Այդուհանդերձ, թեև Հայաստանում գրեթե ամեն օր եռանիշ թվերով կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցը շարունակում է իշխանության օրակարգում մնալ: Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ խոսեց այդ մասին: ՍԴ անդամներին ասաց՝ հույս չունենան․ կորոնավիրուսն իրենց չի փրկի:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ համավարակի՝ ամեն օր հարյուրի շեմը հատող դեպքերի համատեքստում իշխանությունները չեն գնա արտակարգ դրության ռեժիմը վերացնելու ճանապարհով: Այդուհանդերձ, քաղաքագետը հակված է այն տարբերակին, որ իշխանությունները Սահմանադրական դատարանի կազմը փոփոխեն առանց հանրաքվեի:

«Ես կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո իշխանությունները պիտի նոր քննարկում ծավալեն՝ արդյոք պե՞տք է մեզ այդ հանրաքվեն, թե՝ ոչ: Ես չեմ կարող պնդել, որ դա կլինի: Այն պահին, երբ հանարաքվեն հռչակվեց, դրանից հետո իրավիճակը և առաջնահերթությունները փոխվել են: Այդ որոշումը կարող է փոխվել, որովհետև իրավիճակը շատ արագ է զարգանում: Տեսնում ենք բռնություն, սպառնալիքներ, արտակարգ դրության ավարտից հետո, հավանաբար, զանգվածային ցույցեր կլինեն: Դրա համար էլ կդժվարանամ ինչ-որ բան կանխատեսել»,- ասաց քաղաքագետը։

Հանրաքվեով նախատեսվում է փոփոխություններ անել Սահմանադրության 213-րդ հոդվածում: ՍԴ կազմի փոփոխության, սակայն, կարելի է հասնել նաև ԱԺ-ի միջոցով, եթե պատգամավորների 2/3-ը կողմ քվեարկի:

Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իշխանությունները կիրագործեն այս սցենարը: Ի դեպ, մինչ համավարակը քաղաքական իշխանությունը հակված չէր այս տարբերակին՝ պատճառաբանելով, որ որոշողը ժողովուրդն է: «Դա տարբերակներից մեկն է: Ես այն եմ ասում, որ խնդիրը միանշանակ չէ, այնպես չէ, որ ասել են հանրաքվե պետք է լինի և վերջ, կարծում եմ, որ այս որոշումը կարող են վերանայել և կարող են քննարկել թնջուկը կարգավորելու այլ տարբերակներ»,- նշեց քաղաքագետը։

Սահմանադրական դատարանում փոփոխությունների հասնելու համար իշխանությունները պետք է փորձեն շուրջ 640 հազար քաղաքացու համոզել, որ մասնակցեն քվեարկությանը: Սակայն, այսօր արդեն՝ լուրջ հարց է, թե կորանավիրուսի հետևանքով սոցիալական մի շարք խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին որքանով է հետաքրքրում՝ ով է զբաղեցնում ՍԴ նախագահի պաշտոնը: Ուշագրավ է նաև այն, որ սահմանափակումների պատճառով շատերը կանգնեցին օրվա հացի խնդրի առջև, իսկ կառավարության աջակցությունը համարեցին ոչ բավարար:

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ամենի համատեքստում իշխանությունների վարկանիշը ինչ-որ առումով չի՞ նվազել: «Այո՛, դա խնդիր է, եթե հանրաքվե տեղի ունենա, ապա այդքան քվե ապահովելը հեշտ չի լինի, ընդ որում՝ հեշտ չէր նաև այս համաճարակը: «Այո»-ի շտաբը պետք է շատ աշխատի, բայց էական փոփոխություններ չեն եղել: Եթե ջանքեր ներդնեն, կկարողանան ապահովել հաղթանակը»,- ասաց նա։

Իսկ ահա քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ իշխանություններն ուղղակի պարտավոր են իրականացնել հայտարարված հանրաքվեն: Նա ասում է, որ հանրաքվեն քաղաքական գործընթաց է, ինչի արդյունքում պարզ կլինի, թե այսօր՝ հեղափոխությունից երկու տարի անց, քաղաքացիների քանի տոկոսն է վստահում իշխանությանը: «Հանրաքվեի արդյունքում մենք կստանանք նոր քաղաքական իրավիճակ: Ես կարծում եմ, որ երկրում իրավիճակ է փոխվել, և հանրությունը այնպես ոգևորված չէ, ինչպես երկու տարի առաջ։ Ես կարծում եմ, որ հանրաքվեն պետք է պարտադիր տեղի ունենա և հանրաքվեի իմաստը այս կառավարության հանդեպ ունեցած վստահության հայտնի դառնալն է: Ես կարծում եմ, որ այս կառավարությունը պիտի խուսափի դրանից, քանի որ իրենք այդ վստահությունը չունեն»։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ իշխանություններն արդեն երկու տարի առաջ ստացել են վստահության քվեն, համարվում են լեգիտիմ իշխանություն և հարկ եղած դեպքում խորհրդարանը, որպես առաջնային մանդատ ունեցող կառույց, կարող է պատգամավորների 2/3-ով ՍԴ կազմ փոխել․ «Շատերը չեն հասկանում լեգիտիմ և օրինական հասկացությունների տարբերությունները: Օրինական իշխանությունն այն իշխանությունն է, որն արդար ընտրություններով ստացել է մեծամասնությունը, իսկ լեգիտիմությունն այն է, թե տվյալ պահին քանի տոկոսն է պաշտպանում իշխանությանը: Այս իշխանությունն օրինական է, իսկ լեգիտիմության աստիճանը փոփոխական է, հիմա չեն կարող ասել, որ լեգիտիմ են: Եթե իրենք չգնան հանրաքվեի, ապա նշանակում է, որ լեգիտիմությունը ցածր է»։

Իշխանության շրջանում այս պահին անորոշ է, թե սահմանադրական հանրաքվեն երբ է կայանալու:

«Իմ քայլը» խմբակցությունից Արեն Մկրտչյանն էլ դժվարանում է ասել, թե առկա սոցիալական խնդիրները որքանով կնպաստեն, որ քաղաքացիները չմասնակցեն ընտրական գործընթացին: Պատգամավորը, սակայն, առանց տարբերակներ նշելու, պնդում է, որ ՍԴ կազմը պետք է փոխվի․ «Երկրում հիմա ճգնաժամ է և ամբողջ աշխարհում: Այս փուլում որևէ կանխատեսում անել, թե մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո ինչ կլինի, անլուրջ է: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը: Այս պահին որևէ որոշում չունենք՝ հանրաքվեի անելիքների հետ կապված»։

Հիշեցնենք, որ հանրաքվեով նախատեսվում է փոխել ՍԴ հինգ անդամների, այդ թվում նաև՝ նախագահ Հրայր Թովմասյանին: Հանրաքվեի անցկացման համար ծախսվելու է շուրջ 3․5 միլիարդ դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան