Ինչպես է բռնագանձվելու ապօրինի գույքը, եթե այն գրավադրված լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ապօրինի գույքի բռնագանձման հավանական սցենարները ոչ միայն լարվածություն են առաջացրել ներքաղաքական կյանքում, այլ նաև որոշակի հարցեր են առաջացնում, որոնք, հնարավոր է, բարդացնեն անօրինական գույքի բռնագանձումը:

Օրենքը, որը հնարավորություն է տալու բռնագանձել 50 մլն դրամը գերազանցող ցանկացած անօրինական գույք, չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչ ընթացք է ունենալու բռնագանձումը, եթե դատարանի կողմից անօրինական ճանաչված գույքը մինչ այդ գրավադրված լինի: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի համար նման իրավիճակների դեպքում լուծումներն անհասկանալի են: Նա կարծում է, որ պետք է փոփոխություններ կատարվեն․ «Դա ի՞նչ է նշանակում: Գրավադրվել է և վարկ է ստացվել դրա դիմաց: Հիմա գույքն է, թե վարկն է, կարող է պետությունը բանկի հետ որոշակի հարաբերություններ ձևավորի ռւ հետ վճարի այդ գումարը: Սա ուղղակի տարբերակ է, սրա վարչարարությունը պետք է պարզաբանվի»։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ այս թերությունները շտկելու համար դեռ բավականին ժամանակ կա: Նա նշում է՝ մինչև ենթադրյալ ապօրինի հարստացածի կարողությունները ուսումնասիրեն, 2 տարի ժամանակ կանցնի:

«Գործընթացը միանգամից չի լինելու: Երկու տարի ժամկետ է տրված, որ ուսումնասիրեն եկամուտները, ժամկետները ճշտեն, թե ոնց են ձեռք բերել, ինչ ճանապարհով: Այս ընթացքում պետությունը, կարծում եմ, որ կմտածի ձեր ասած սցենարների մասին»,- ասում է պատգամավորը։

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նման օրինակները որակում է անբարեխիղճ գործարք՝ թե՛ գույքի սեփականատիրոջ, թե՛ գրավառու կազմակերպության կողմից: Նա կարծում է, որ նմանատիպ դեպքերում պետությունը պետք է խնդիրը լուծի իրավական դաշտում․ «Դա ակնհայտ կարգից դուրս գործողություն է: Հնարավոր է, որ բանկի հետ լինի պայմանավորվածություն, որ ես քեզ այս գույքն եմ տալիս, և դու ինձ այսքան գումար ես տալիս: Սրանք անբարեխիղճ գործարքներ են, սրան այլ վերաբերմունք պետք է կիրառվի: Իրավական դաշտում պետք է խնդիրը լուծվի»:

Այնուհանդերձ, Բագրատ Ասատրյանը կարծում է, որ անօրինական գույքի բռնագանձման ժամանակ նման դեպքերը մասսայական բնույթ չեն կրի: Ըստ նրա՝ ապօրինի հարստացածները բանկային ծառայություններից ոչ միշտ են օգտվել: Իսկ ահա Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը կարևորում է անթերի օրենսդրություն ունենալու քաղաքական կամքը և նկատում, որ անհրաժեշտ կառուցակարգերի համար ժամանակ է պետք․ «Միայն օրենքի ընդունումով ողջ կառուցակարգերը մի օրվա մեջ չեն ձևավորվելու, բայց սա հենց այն քաղաքական կամքն է, որ հնարավորություն է ընձեռում բարեխիղճ և անբարեխիղճ ձեռքբերողների նմատմամբ, երբ որ կան, բավարար չափով կարողանա որոշակի ընթացակարգեր ապահովել։ Սա, որպես օրենսդրական նախաձեռնություն, համահունչ է գործող բոլոր ստանդարտներին»։

Գրավադրված ապօրինի գույքի բռնագանձման տարբերակների՝ թերի լինելուց զատ նաև հարց է առաջանում, թե գրավառու կազմակերպության համար ինչ խնդիրներ կառաջանան: Բագրատ Ասատրյանի խոսքով՝ բանկերը կամ վարկային կազմակերպություններն ինչ-որ առումով խնդիրներ կարող են ունենալ, եթե վարկառուն ընդամենը մեկ գույք գրավադրած լինի․ «Գիտեմ, որ անհանգստություն կա և տեղին է: Խնդիրը հետևյալն է․ այդ գույքը վարկի վերադարձման ապահովման միջոցներից մեկն է և եթե գույքը վերանում է, պարտավորությունը չի վերանում, այլ գույքերի վրա է պարտավորությունը դրվում։ Եթե քո գույքը գրավ է դրված և եթե սեփականատեր է փոխվում, ապա այստեղ նոր տիպի հարաբերություններ կծագեն․ պետություն և գրավառու հաստատություն: Հարցը լինելու է այն՝ ես բարեխիղճ գրավ վերցնող եմ, թե ոչ: Եթե իմ գործարքն օրինական է, ապա իմ գործարքն ուժի մեջ է: Այդ օրենքով գրավի իրավունքը չի վերանում: Եթե պետությունը բռնագանձի արգելանքը մնում է գույքի վրա»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահը նաև մեկ ուշագրավ փաստ է ընդգծում: Եթե գրավադրված գույքը փոխանցվում է պետությանը, ապա վարկային պարտավորությունը ևս ստանձնում է պետությունը․ «Գույքը փոխանցվում է պետությանը, պարտավորությունն էլ հետն է փոխանցվում: Պարտավորությունը մնում է ուժի մեջ: Եթե գույքը պետականացվում է, ապա բանկային պարտավորությունները չեն ոչնչանում: Այստեղ նոր տիպի հարաբերություն է գնալու․ հնարավոր է, որ վարկառուն վարկն այլ աղբյուրների հաշվին մարի, դա միակ միջոցը չէ»:

Թե այս օրենքը որքանով կնպաստի, որ իշխանությունների կողմից մատնանշած տարիների թալանը վերադարձվի պետությանը, ապագան ցույց կտա: Սակայն, ուշագրավ է, որ նախագահը դեռ չի ստորագրել գույքի բռնագանձման աղմկահարույց օրենքը: Նա որոշել է օգտվել Սահմանադրությամբ իրեն տրված 21-օրյա ժամկետից և ուսումնասիրել այն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան