Վարչապետը՝ Էրիկ Գրիգորյանի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար: Գրիգորյանը, հիշեցնենք, նախօրեին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, նախագահն արդեն ստորագրել է այն:

«Համոզված եմ, որ նա այս ընթացքում արել է առավելագույնը՝ առավելագույն արդյունքների հասնելու համար: Բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում՝ նախարար Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, էական հաջողություններ ունեցել ենք՝ թվարկելով մի քանի իրականացված ծրագիր:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հարցին՝ գո՞հ է Էրիկ Գրիգորյանի աշխատանքից, Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց. «Ես բազմիցս ասել եմ, որ եթե ինձ հարցնեք՝ իմ աշխատանքից գոհ եմ, թե ոչ, ես կասեմ՝ ոչ, բայց սա չի նշանակում, որ ես համարում եմ՝ ոչ մի բան չեմ անում: Բայց ես ուզում եմ, որ ինքս և մենք բոլորս միշտ անենք ավելին: Նույնիսկ ավելին, քան հնարավոր է, նույնիսկ ավելին, քան անհնար է»:

Մանրամասները՝ տեսանյութում: