Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ. փաստաբանական խումբ

Լուրեր

12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրավական գնահատականներ է հնչեցրել ու արձանագրել վերջին մեկ օրվա իրադարձությունները, այդ թվում նաև ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը։ Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդումը, որը հրապարակվեց տասնյակ ԶԼՄ-ներում, ենթադրում էր տրամաբանական իրավական գործողություններ, Վարչապետի խոսնակը ամրագրեց հանրայնորեն, որ ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի ասվածը ճիշմարտ է, այլև ընդգծեց, թե սեփականության վերաբաշխման անօրինական և ոչ իրավաչափ բաշխում է տեղի ունենում, ինչը հուշում է, որ կարող են այլ թաքնված շահեր լինել։

 

ինչ կոնկրետ օրակարգ ու մոտիվներ է որդեգրել ՀՀ կառավարությունը, որը, ընդգծենք, ոչ թե ի շահ պետության, այլ կոնկրետ սուբյեկտների կարող է տանել։

 

Այս առիթով, մենք կարևոր ենք համարում արձանագրել.

 

  1. ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակը, ըստ իր կողմից պաշտոնական հաստատման, խոսում է ՀՀ վարչապետի և Կառավարության անունից՝ համաձայնեցնելով բովանդակությունն իր անմիջական ղեկավարի հետ։ Ուրեմն թույլ տվեք նշել, որ առնվազն այնթույլատրելի է նման բարձր պաշտոնին նման հայտարարությամբ  կանխակալ  իրավական  գնահատականներ  տալն  ու  արտահայտություններ  անելը, ինչպիսիք  են,  օրինակ «կառավարության ունեցած տվյալներով» կամ «ապօրինի  ծագում  ունեցող գույք»: Երբվանի՞ց է վարչապետի աշխատակազմը քննչական գործառույթներ ստացել։ Մենք արձնագարում ենք, որ տեղի ունեցածը առանց  ենթատեքստի  և  բաց  ուղղորդում  է  իրավապահ մարմինների գործունեությանը: Այս հայտարարությունից  հետո պաշտոնատար անձինք, որոնք պետք է այս գործին առնչվեին, ուղիղ ու բացահայտ ճնշման մթնոլորտում են գործելու և կաշկանդված կլինեն արձանագրել որևէ այլ իրողություն, քան այն ինչ ներկայացվել է ՀՀ վարչապետի խոսնակի անունից որպես «օբյետիվ» իրողություն։

 

  1. Մենք ականատեսը եղանք պետական բարձր մակարդակով կատարվող վիրավորանքի ու զրպարտության հրապարակման։ Ի՞նչ է նշանակում կոռուպցիոն «մաֆիոզ» համակարգ. կա՞ արդյոք նման մեղադրանք, կա՞ արդյոք դատարանի դատավճիռ կամ վճիռ։ Մենք արձանագրում ենք, որ տեղի է ունեցել Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում, ինչի առնչությամբ մենք դիտարկում ենք համապատասխան  դատավարական գործողությունների ծավալը, դրանց կատարման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը։

 

  1. Մենք տեղեկացնում ենք, որ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը հաջորդեց ծանուցումը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ առկա ամբողջ քրեադատավարական գործիքակազմը կիրառվում են ոչ իրավական տրամաբանությամբ։ Հաշվի առնելով այս ամենը, Գուրգեն Խաչատրյանին հորդորել ենք վերանայել իրավապահ մարմինների անտրամաբանական գործողություններին շարունակ ընդառաջ գնալու մոտեցումը, որը կարող է ներառել ներկայանալը, համագործակցելը և տեղեկատվություն տրամադրելը։

 

Մենք այսպիսով արձանագրում ենք, որ գործընթացները, որոնք այսուհետև կոնկրետ օրակարգ են սպասարկում և դուրս են իրավական տրամաբանությունից։ Ակնհայտ ու անթաքույց ձևով սեփականության վերաբաշխման, բիզնեսի  ապակայունացման և հազարավոր աշխատակիցներին միտումնավոր կամ անզգուշությամբ վնասելու գործընթացն այսուհետև կենտրոնական պատասխանատու ունի, որն արձանագրում ենք։

 

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

«ՕԼՆԵԹ». Ucom-ի նախկին տնօրենը հեռահաղորդակցության ոլորտի նոր ընկերություն է հիմնել

Մենք դիմումը հետ ենք վերցնում, Արա Խաչատրյանը թող գրանցվի, հանգստանա. Հայկ Եսայան

«Յուքոմի»  շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. Հայկ Եսայանը պնդում է՝ ինքն է տնօրենը, ոչ թե Արա Խաչատրյանը

«Յուքոմ» ընկերության նոր գործադիր տնօրենն Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհուրդը հաստատում է Factor TV-ի տեղեկությունը. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը. «Յուքոմ»

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը․ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը