«Յուքոմի»  շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. Հայկ Եսայանը պնդում է՝ ինքն է տնօրենը, ոչ թե Արա Խաչատրյանը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Հայաստանի կապի օպերատոր «Յուքոմ» ընկերության շուրջ կրքերը գնալով թեժանում են, իսկ սեփականատերերի տարբեր հայտարարություններ խորացնում են ճգնաժամը: Այսօր ընկերության տնօրենների խորհրդի կողմից հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթ, որի համաձայն, ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը:

Տնօրենների խորհրդի կողմից հրապարակված փաստաթղթում, որը ստորագրել էին Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, նրանց ազգական Արամ Խաչատրյանը, ինչպես նաև Ահարոն Լևոնյանը, Սարգիս Կարապետյանը ու Արա Խաչատրյանը, նշված է. «Յուքոմ ՓԲԸ գլխավոր տնօրեն նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին: Խորհուրդն արձագանքեց, որ Հայկ Եսայանի հանկարծակի ազատման դիմումով պայմանավորված՝ դրված է ընկերության անխափան գործունեության շարունակականության ապահովման անհրաժեշտության հարցը և անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ընկերության արդեն իսկ կրած վնասները չեզոքացնելու և հնարավոր այլ վնասները զսպելու համար»:

«Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի տարածած այս  հայտարարությունից մի քանի ժամ անց մեկ այլ հայտարարություն է տարածել «Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունը և տեղեկացրել, որ ընկերությունը նոր տնօրեն չունի, կառույցը շարունակում է ղեկավարել Հայկ Եսայանը:

«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուպի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն: Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք պետ. ռեգիստրի վկայականից քաղվածքը 2020թ․ ապրիլի 16-ի ժամը 18.00 դրությամբ»,- ասված է լրատվամիջոցներին փոխանցված հաղորդագրությունում:

Միմյանց հակասող հայտարարությունների վերաբերյալ Factor.am-ը փորձեց կապ հաստատել «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի հետ: Պարզել՝ արդյոք նա «Յուքոմի» տնօրենն է, թե՝ ոչ: Նա, սակայն,  նշեց, որ  հարցերի կպատասխանի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերության՝ աշխատանքից ազատման դիմում գրած աշխատակիցների թիվը հասել է 865-ի: Այս մասին տեղեկանում ենք «Յուքոմ»-ի (Հայկ Եսայանի թիմի կողմից) տարածած հայտարարությունից, որտեղ նաև նշվում է.
«Նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք»:

Հայտարարությունում նշվում է, որ մյուս բաժնետերերի հետ Եսայանները շարունակում են բանակցությունները՝ բաժնետոմսերը ամբողջությամբ գնելու մասին:

Այնուհանդերձ, Factor.am-ը «Յուքոմ» ընկերության լրատվության պատասխանատու Աշոտ Բարսեղյանին առաջարկեց պարզաբանել, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, թե խորհրդի կողմից տարածված փաստաթուղթը «իրավական ուժ չունի»:

«Ես մեր իրավաբանի հետ եմ ճշտել, իրավաբանը ինձ ասել է, որ դա իրավական գործընթաց չի կարող համարվել: Դրա համար ես մեր դիրքորոշման մեջ այդ եզրույթն եմ օգտագործել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Յուքոմի» ներսում ստեղծված խնդիրների  մասին  հայտնի դարձավ ապրիլի 9-ից:

Քիչ առաջ էլ «Փաստինֆոն» տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրն արդեն ստացել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Արա Խաչատրյանի նշանակման հայտը։

Նարեկ Կիրակոսյան