«ՕԼՆԵԹ». Ucom-ի նախկին տնօրենը հեռահաղորդակցության ոլորտի նոր ընկերություն է հիմնել
Տնտեսություն
24.04.2020 | 11:47Ucom հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն Հայկ Եսայանն տեղեկացրել է նոր ընկերության հիմնադրման մասին։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»։