ՀՀ Ազգային ժողովի դերը խորհրդարանական պետության բյուջետային գործընթացում. Ի՞նչ ծավալ են կազմում բյուջեում կառավարության կողմից կատարվող փոփոխությունները և վերաբաշխումները. ՄԱՍ 2

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներկայացված թվերն ավելի պատկերավոր և առարկայական են դառնում, երբ դրանք դիտարկում ես առանձին առանձին և/կամ դիտարկում ես դրա առանձին բաղադրիչները:

ՀՀ ԱԺ կողմից հաստատված 2019թ. պետական բյուջեն ունեցել է 193 ծրագիր: Տարվա ընթացքում կառավարության որոշումներով 49 ծրագրերի, կամ բոլոր ծրագրերի 25% ֆինանսավորման ծավալներն ընդհանրապես փոփոխությունների չեն ենթարկվել, ինչը լավ ցուցանիշ է: Սակայն փոփոխությունների չեն ենթարկվել համեմատաբար փոքր ֆինանսավորում պահանջող ծրագրերը, որոնց գումարային մեծությունը կազմում է ԱԺ կողմից կատարված հատկացումների 3.6%-ը, կամ 59.7 մլրդ դրամ (1648.1 մլրդ-ից):

Այն 108 ծրագրերը, որոնց հատկացումներն ավելացել են, ստացել են 136.3 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում: Եթե բյուջեի ծրագրերի հատկացումների ավելացումը լիներ առանձին ծրագիր, ապա իր մեծությամբ, «Կենսաթոշակային ապահովում»՝ 312.1 մլրդ դրամ, «ՀՀ պաշտպանության ապահովում»՝ 300.6 մլրդ դրամ և «Պետական պարտքի կառավարում»՝ 158.1 մլրդ դրամի ֆինանսավորում ստացած ծրագրերից հետո այն կլիներ չորրորդը: 36 ծրագրերի նվազեցումների ընդհանուր գումարը կազմել է 30.4 մլրդ դրամ:

Բյուջեի փոփոխությունների մյուս հետաքրքիր քանակական ցուցանիշն այն է, որ չնայած ՀՀ ԱԺ կողմից հաստատած բյուջեն ուներ 193 ծրագիր, հաշվետվությունն անդրադառնում է 206 ծրագրերի կատարմանը: Եթե ԱԺ-ն հաստատում է «ծրագրային» բյուջե, ինչպե՞ս է ՀՀ կառավարությունն առանց ԱԺ համաձայնությունն ստանալու բյուջեում ծրագրեր ավելացնում: ԱԺ կողմից չհաստատված 13 ծրագրերը ստացել են 8.9 մլրդ դրամի ֆինանսավորում:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ բյուջեում փոփոխություններ և վերաբաշխումներ նախատեսող որոշումների նախագծերի զգալի մասը www.e-draft.am կայքում հանրային քննարկում չի անցնում և կառավարության նիստի օրակարգում ներառվել է որպես չզեկուցվող հարց: Այդ առումով ՀՀ կառավարության աշխատանքի արտադրողականություն հիացնում է: 2020թ. ապրիլի 9-ի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, տևեց 46 րոպե, որովհետև կառավարության նիստի օրակարգում ներառված 51 հարցերից ընդամենը 5-ն էր «զեկուցվող»: Եթե հարցը չզեկուցվող է, ինչո՞ւ է ընդհանրապես դառնում կառավարության նիստի օրակարգի մաս: Ինչո՞ւ է այդ հարցի վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում կայացնում: Եթե խնդիրն օրենսդրության մեջ է, հարկավոր է փոխել օրենսդրությունը և կառավարության նիստի օրակարագում ներառել պետության առջև ծառացած այն կարևորագույն խնդիրները, որոնք կառավարության կողմից որոշումների կայացում են պահանջում:

2019թ. հունվարին նաև կարծիք էի հայտնել, որ փոփոխությունների նման մեծ քանակը կարող է պայմանավորված լինել «մայր» փաստաթղթի ցածր որակով: Կառավարության նիստերի հեռարձակումների ժամանակ վարչապետից և փոխվարչապետներից շատ ենք լսել, երբ տարբեր փաստաթղթերի քննարկման ժամանակ առաջարկել են «հիմա այս տեսքով ընդունել, հետո, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարենք»: Նշել էի, որ այսպիսի մոտեցումը պաշտոնյաներին թույլ է տալիս չմտածել որակյալ փաստաթղթեր պատրաստելու մասին:

Ստացվում է, որ կառավարությունը տասնյակ հազարավոր մարդ ժամ է «վատնում» բյուջեի նախագիծը պատրաստելու, քննարկելու, ԱԺ-ին ներկայացնելու համար, ապա նաև տասնյակ հազարավոր մարդ ժամ է «վատնում» այդ բյուջեում փոփոխություններ կատարելու համար: Նախ որևէ քաղաքացիական ծառայող մի քանի աշխատանքային օր է հատկացնում որոշման նախագիծը և դրա հավելվածները պատրաստելու վրա, ապա բաժնի պետին ներկայացնելու և նրա դիտողությունների հիման վրա խմբագրելու վրա, օգտագործելով նաև բաժնի պետի ժամանակը, հետո նույն գործընթացն անցնում է վարչության պետի հետ օգտագործելով նաև նրա ժամանակը, հետո փոխնախարարի և նախարարի հետ, հետո այդ փաթեթը մի քանի օր համաձայնեցվում է ֆինանսների և արդարադատության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ նախարարությունների, ապա վարչապետի աշխատակազմի հետ, որից հետո դառնում է կառավարության նիստի օրակարգի մաս, ապա կառավարության որոշում: 2019թ. 517 մոտավորապես այսպիսի գործընթաց է տեղի ունեցել, որոնք պետական պաշտոնյաներից մի քանի տասնյակ հազար ժամ են խլել: Դեռ սա էլ գումարած այն տասնյակ հազարավոր ժամերին, որ ծախսվել է բյուջեի նախագիծը պատրաստելու համար:

Արդեն նշել եմ, որ կառավարությունը կարող է միջոցներն ուղղել այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք ԱԺ կողմից ընդունված օրենքի մաս չեն կազմել: Ծրագրային ձևաչափով ընդունված բյուջեի դեպքում հարցեր են առաջանում.

  1. Եթե տվյալ ծրագիրը կարևոր էր, ինչու ՀՀ կառավարությունը դրա ֆինանսավորումը չէր ներառել ՀՀ Ազգային ժողովին ներկայացված պետական բյուջեի նախագծում:
  2. Եթե ծրագրի կարևորությունը պարզվել է բյուջետային տարվա ընթացքում, պետք չէ՞ր արդյոք ԱԺ հետ «համաձայնեցնել» դրա կարևորությունը, դրանով սահմանված նպատակները, նպատակի և ծրագրի հետ կապված մի շարք այլ հանգամանքներ:

Աղյուսակում ներկայացված են 2015թ. ի վեր պետական ծառայողների մատչելի բնակարանով ապահովման ծրագրի տարբեր տարիների պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում ներկայացված հիմնական ֆինանսական ցուցանիշները:

Ակնհայտ է, որ չնայած Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքով այս ծրագրի համար հատկացումներ չի նախատեսել, տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել բյուջում և մեծ, ընդհանուր գումարով 14.6 մլրդ դրամ է հատկացրել այս ծրագրի իրականացման համար: 2020թ. բյուջեում ևս չեմ գտել այս միջոցառման հատկացումը և եթե ՀՀ կառավարությունը շարունակի միջոցներ հատկացնել իր որոշումներով, հարց է առաջանալու, իսկ ի՞նչ է փոխվել:

Փոփոխությունների են ենթարկվում ոչ միայն ծախսերը, այլ նաև եկամուտները: 2019թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով ԱԺ-ն հարկային եկամուտները և պետական տուրքերը հաստատել էր 1,401.9 մլրդ դրամ ծավալով: Տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը ճշտել է պլանը, ինչի արդյունքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացրել է մինչև 1,488.7 մլրդ դրամ, իսկ փաստացի հավաքագրել է 1,464.3 մլրդ դրամ:

ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներով ավելացրել է պետական բյուջեի եկամուտներն ու տուրքերը: Օրինակ, 2019թ. մայիսի 23-ին ՀՀ կառավարությունն իր №595-Ն որոշմամբ բյուջե է «մուտքագրել» 7.4 մլրդ ՀՀ դրամ լրացուցիչ եկամուտ:

Ո՞վ և ինչի՞ հիման վրա որոշեց, որ եթե բյուջեի եկամուտների և տուրքերի մասին տեղեկատվությունը հայտնի էր մինչև 2018թ. նոյեմբերի 22-ը, ապա դրա վերաբերյալ որոշում պետք է ընդունի ԱԺ-ն, իսկ եթե 2019թ. մայիսին՝ ՀՀ կառավարությունը: Ո՞վ և ինչի՞ հիման վրա որոշեց, որ եկամուտների մի մասը բյուջե մուտքագրելու համար հարկավոր է ԱԺ կողմից օրենք ընդունել, իսկ մնացած մասի դեպքում կարելի է բավարարվել ՀՀ կառավարության որոշմամբ:

Իր 2019թ. մայիսի 10-ի №549-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը նախատեսել է 369,173.9 հազար դրամի չափով օգտագործել տարեսկզբի ազատ մնացորդի միջոցները: Բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության հավելված №4-ի աղյուսակ №1-ի համաձայն բյուջեի նախագիծը ԱԺ ներկայացնելիս ՀՀ կառավարությունը չէր պատրաստվում օգտագործել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցները» և այդ մասին առաջին որոշումը կայացրեց միայն մայիսի 10-ին: Սակայն արդյոք մայիսի 10-ին որոշում կայացնելիս պետք չէ՞ր ստանալ ՀՀ Ազգային ժողովի թույլտվությունը: Ո՞վ և Սահմանադրության որ հոդվածի համաձայն որոշեց, որ ՀՀ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել, օգտագործել տարեսկզբի ազատ մնացորդի միջոցները 2.4 մլրդ դրամի չափով: Ո՞վ կարող է երաշխավորել, որ կառավարությունն ի սկզբանե չէր որոշել օգտագործել այդ միջոցները, սակայն նպատակահարմար չգտավ դրանք ներառել բյուջեի նախագծում, որպեսզի հետագայում այդ 2.4 մլրդ դրամի օգտագործման ուղղությունների հետ կապված որոշումը կայացնի ինքնուրույն, առանց Ազգային ժողովի հետ համաձայնեցնելու:

Սահմանադրության մեջ չկա դրույթ, որի համաձայն ՀՀ Ազգային ժողովը կարող է եկամուտների մի մասի բյուջե մուտքագրման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը փոխանցել ՀՀ կառավարությանը: Սահմանադրությունում չկա ձևակերպում, որ Ազգային ժողովի կողմից ընդունված բյուջեում կարող են չներառվել այն եկամուտները, պակասուրդի ֆինանսավորման տարբեր աղբյուրներից ստացվող այն միջոցները, տարեսկզբի ազատ այն մնացորդը, որոնք ՀՀ կառավարությունը որոշել է չներառել Ազգային ժողով ներկայացվող ՀՀ պետական բյուջեի նախագծում, կամ որոնց մասին հայտնի է դարձել կամ որոնց վերաբերյալ որոշում է կայացվել բյուջետային տարվա ընթացքում:

Ինչպե՞ս և ինչո՞ւ է փոխվում միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումների ընդունման մեխանիզմը, կախված այդ որոշման ընդունման օրվանից: ՀՀ օրենսդրության համաձայն սկզբից ՀՀ Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի միջոցների օգտագործման վերաբերյալ, դրանք հատկացնի որոշակի նպատակով, հետո միայն ՀՀ կառավարությունը պետք է իրավունք ունենա արդեն իսկ հատկացված միջոցները վերաբաշխել այլ նպատակների, եթե ինչ-ինչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ սահմանված նպատակն ալևս կարևոր չէ, կամ սահմանված նպատակին կարելի է հասնել ավելի քիչ միջոցներ օգտագործելով: Իհարկե այդ դեպքում էլ կարող է հարց առաջանալ միջոցների նպատակային, արդյունավետ և խնայողական պլանավորման հետ կապված (այդ հարցին անդրադարձ է կատարվում հետագայում):

Շարունակելի

Արտակ Քյուրումյան