ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում պլանային պատվաստումների իրականացումը կենսական նշանակություն ունի․ ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ՔՈՎԻԴ-19- ի համավարակն ակնառու հիշեցում է առ այն, որ վարակիչ հիվանդությունները սահմաններ չունեն: Բոլոր երկրներն են խոցելի՝ անկախ եկամտի մակարդակից կամ իրենց առողջապահական համակարգի հզորությունից: Եվրոպական տարածաշրջանում, որտեղ միլիոնավոր մարդիկ շաբաթներ շարունակ ապրում են ինքնամեկուսացման մեջ, իսկ մահացել է ավելի քան 100 000 մարդ, նոր տիպի կորոնավիրուսի տարածման արագությունն ու կործանարար հետևանքները, ամբողջովին վերափոխել են մեր կյանքը։

ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի սուր անհրաժեշտությունը ընդգծում է պատվաստումների առանցքային նշանակությունը կյանքի պահպանման և տնտեսության կայունության համար: Մինչ աշխարհում գիտնականները աշխատում են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, իսկ առողջապահական համակարգերը գերծանրաբեռնված են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարելով, պլանային պատվաստումների ազգային ծրագրերը կարևոր են առավել, քան երբևէ։ Մեր տարածաշրջանի բոլոր պետությունները պետք է օգտագործեն բոլոր հնարավորությունները մարդկանց այն բազմաթիվ հիվանդություններից պաշտպանելու համար, որոնք կանխելու համար պատվաստանյութերն արդեն առկա են:

Երբ պլանային պատվաստումները բաց են թողնում, մեծանում է հիվանդության բռնկման ռիսկը: ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում 2018թ․ գրեթե 527 000 երեխա չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը: Մեկ տարի անց՝ 2019թ․, կարմրուկի վիրուսը Եվրոպայում ի հայտ բերեց իմունային համակարգի խոցելիություն՝ վարակելով ավելի քան 100 000 մարդու բոլոր տարիքային խմբերում: Պատվաստումների միջոցով երեխաների, երիտասարդների և մեծահասակների պաշտպանությունը կանխարգելելի հիվանդություններից պարտադիր է առողջապահական համակարգերի կայունության համար:

«Գիտենք, որ վարակիչ հիվանդությունների նկատմամբ խոցելիությունը մեկ վայրում հանրային առողջության համար սպառնալիք է դառնում ամենուր», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Աֆշան Խանը: «Հույժ կարևոր է, որ այս ճգնաժամի ընթացքում պլանային պատվաստումները շարունակվեն՝ միևնույն ժամանակ հավուր պատշաճի պաշտպանելով բուժաշխատողներին և պատվաստումներ ստացող անհատներին: Առաջնահերթությունը պետք է տրվի առավել խոցելի երեխաներին, որոնք մինչև հիմա բաց են թողել պլանային պատվաստումները»:

Եթե այս աննախադեպ ժամանակներում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված միջոցառումների հետևանքով պլանային պատվաստումների ժամանակավոր ընդհատումներ են տեղի ունենում, իրավիճակի կայունացումից հետո պետությունները պետք է պլանավորեն դրանք վերսկսել հնարավորինս արագ։

Պետությունները պետք է պատրաստ լինեն պատվաստել ավելի բարձր ռիսկային գոտում գտնվողներին և ապահովեն, որ բոլորին, այդ թվում՝ ամենախոցելի խմբերին, հավասարապես հասանելի լինի ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը, երբ այն ստեղծվի։

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու են աջակցել կառավարություններին՝ ամրապնդել պատվաստումների իրենց ծրագրերը, այդ թվում՝ պատվաստումների համահավասար իրականացման, պատվաստումների միջոցով կանխարգելելի հիվանդությունների վերահսկողության, համայնքային ներգրավվածության և կրթության ուղություններով ռազմավարական պլանավորմանը:

Երբ անցում կատարենք նոր ապագայի, պատվաստումները կշարունակեն բոլորի առողջության և բարեկեցության հիմքը հանդիսանալ: Որևէ մեկին հետևում չթողնելու համար համերաշխության, համատեղ գործողությունների և նվիրվածության շնորհիվ է, որ կկարողանանք միասին ավելի առողջ ապագա կերտել: