«Մի կողմից խոսում են հայրենադարձության մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան Հայաստանից». ընդդիմադիր պատգամավորը ՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը իրատեսական չի համարում, սոցիոլոգը՝ լավատես է

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տեսանելի չէ որևէ նախանշան, որ Հայաստանն, առնվազն այս իշխանությունների օրոք, 2040 թվականին կարող է ունենալ 4 մլն բնակչություն: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ընդգծել է՝ մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է:

«Երբ մենք նայում ենք ներկա իրավիճակին՝ 2018 թվականի բյուջեին, որով նախատեսվում է գրեթե ամեն ինչի թանկացում, հարկերի բարձրացում, նայում ենք բանակին վերաբերող այս նոր օրինագծերին, որոնց հետ կապված մտահոգությունները Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն ուզում քննարկել, ապա հստակ է, որ այդ ամենի հետևանքով արտագաղթը խորանում է, սոցիալական խնդիրները՝ ևս: Բացի այդ, ոչ մի խոսք չկա աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Գորգիսյանը համոզված է՝ երբ պահը գա, իշխող Հանրապետական կուսակցությունը բացատրություն կգտնի, թե ինչու չստացվեց իրականություն դարձնել այդ ծրագիրը: «Երբ Հայաստանում լինեն նորմալ ընտրություններ՝ առանց ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի կիրառման, որի արդյունքում Հայաստանում, ի վերջո, լինի իշխանափոխություն, դրանից հետո մարդիկ գուցե սկսեն մտածել Հայաստան վերադառնալու մասին: Իսկ այս իրավիճակում մարդիկ դեռևս մտածում են երկիրը լքելու մասին և իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով. մի կողմից խոսում են հայրենադարձության մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան Հայաստանից.«Ամեն օր մենք ունենում ենք բնակչության թվի անկում, ամեն օր ինչ-որ մեկը հեռանում է՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, մինչդեռ, Սերժ Սարգսյանի ներկայացրած 4 միլիոնանոց տեսլականի շուրջ թերահավատ չէ: Factor.am-ի հետ զրույցում Ադիբեկյանը նշեց՝ եթե Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր, ապա երկրից արտագաղթածների մեծ մասը կնախընտրի հետ գալ:

«Առաջնային աշխատատեղերից հետո ձևավորվում են երկրորդային և երրորդային աշխատատեղեր, դա փոքր և միջին բիզնեսն է, սպասարկման ոլորտը: Եթե չլիներ այս անցումային շրջանը, մենք այժմ կլինեինք 5 մլն»,- նշեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը, ապա Ադիբեկյանը նկատեց, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրից:

«Աշխարհում միլիարդավոր դոլարներ են պտտվում, արմատավորվելու տեղ են ման գալիս, որ բերք տան: Եթե մենք կարողանանք հիմք ծառայել միջազգային բիզնեսի համար, այդ գումարները կգան Հայաստան »,- կարծիք հայտնեց Ադիբեկյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչն է խանգարում, որ Հայաստանի իշխանություններն ի վերջո ձեւավորեն այդ բարենպաստ միջավայրը, սոցիոլոգը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը պետք է որ փորձ ունենա միջազգային կառույցների հետ աշխատելու: Պետության անունից երաշխավոր է հանդես գալիս առաջին դեմքը, ում վստահում են: Եթե երկիրն անդեմ է, ոչ մի բան չի ստացվի: Հույսն այն է, որ Կարեն Կարապետյանը դեմք ունի և կկարողանա դա օգտագործել»:

Մեր դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2018 թվականից հետո գուցե վարչապետ չլինի, Ահարոն Ադիբեկյանը հակադարձեց. «Դժվար թե հրաժարվի պաշտոնից, որովհետև Ռուսաստան վերադառնալու կամուրջներն այրել է: Եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կարողանան ներդաշնակ ներկայանալ օտար ներդրողին, ապա դա շատ մեծ երաշխիք կլինի»:

Շողիկ Գալստյան