Կորոնավիրուսի վարակակիրներից ամենափոքրը 2.5 ամսական է, ամենատարեցը 85 տարեկան. Արարատի մարզպետը մանրամասներ է հայտնում

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանից հետո Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների ցուցանիշով հաջորդ տեղում Արարատի մարզն է։ Պատճառն այն է, որ մարզը մոտ է կորոնավիրուսի վարակման օջախ հանդիսացող «Սարտեքս» արտադրամասին, բացի այդ՝ մարզից այս արտադրամասում բազմաթիվ աշխատակիցներ կան։ Վերջին տվյալներով՝ մարզում արձանագրվել է 158 վարակի դեպք։ Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, կորոնավիրուսի վարակման ավելի քան 150 դեպք է գրանցվել մարզում։ Կխնդրեմ տվյալներ տրամադրել, թե վարակակիր քաղաքացիների վիճակն ինչպե՞ս է, նրանք ո՞ր տարիքային խմբում են։

– Այո՛, ցավոք, մեր մարզում վարակման դեպքերը, մյուս մարզերի համեմատ, ամենաշատն են։ Նրանց առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է բավարար, մեծ մասը գնում է դեպի կազդուրում։ Ինչ վերաբերում է վարակվածների տարիքային խմբին, ապա ասեմ, որ ամենափոքրը 2.5 ամսական է, իսկ ամենատարեցը՝ 85 տարեկան։

– Քանի՞ մեկուսացված և ինքնամեկուսացված անձ կա մարզում, արդյո՞ք նրանք պահպանոմ են սահմանված կանոնները։

– Մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ընդհանուր թիվն անցնում է 1100-ը, նրանք բոլորն էլ գտնվում են մեր ամենօրյա հոգածության ներքո և խստագույնս պահպանում են մեկուսացման պահանջները։ Ամբուլատորիաների և պոլիկլինիկաների մեր բուժաշխատողներն էլ պարբերաբար զանգահարում և այցելում են մեկուսացվածներին, լսում նրանց գանգատները և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերում բոլորին։

– Արդյո՞ք վարակակիրների շփման շրջանակը հաջողվել է պարզել։

– Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումը, համագործակցելով ոստիկանության մարզային վարչության և ՀՎԿԱԿ-ի մարզային կառույցի մեր գործընկերների հետ, արել և անում են առավելագույնը, որպեսզի վերհանեն վարակակիրների հավանական բոլոր կոնտակտավորների շրջանակը։ Մինչ այս պահը մեզ դա հաջողվել է։

– Ոսկետափում վարակակիրները «Սպայկա»-ի աշխատակիցներ են եղել, արդյո՞ք նրանց շփման շրջանակը հայտնի է: Նրանց ընտանիքի անդամները մեկուսացվե՞լ են։

– Չեմ կարող վստահաբար պնդել, թե որտեղ են աշխատում Ոսկետափի վարակակիրները, բայց մի բան հաստատ գիտեմ, որ նրանք երկուսն են, որոնցից մեկը Հռոմից Հայաստան վերադառնալիս է եղել, և վերջինիս օդանավակայանից անմիջապես տեղափոխել են մեկուսարան։ Բնականաբար, նրանց հետ կոնտակտի մեջ եղած բոլոր անձանց մեկուսացրել են։

– Կխնդրեմ նշեք, թե ի՞նչ քայլեր են կատարվում՝ համաճարակի հետագա տարածումը մարզում կանխելու ուղղությամբ։

– Այս պահին մարզի բոլոր համայնքներում, հատկապես՝ այնտեղ, որտեղ առավել մեծ թվով վարակակիրներ ունենք, պարբերաբար ախտահանման աշխատանքներ են իրականացվում կոմունալ ծառայությունների, ինչպես նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարզի տարածքում սահմանվել են 24-ժամյա ռեժիմով ծառայություն իրականացնող 8 անցագրային կետեր՝ ոստիկանության, ազգային անվտանգության և ռազմական ոստիկանության ծառայողների մասնակցությամբ։

– Բացի հակահամաճարակային միջոցառումներից՝ ի՞նչ այլ քայլեր են կատարվում մարզում տեղացիների կարիքները հոգալու ուղղությամբ։

– Մարզպետարանի, համայնքապետարանների, բարերարների և հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղել ենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին, հատկապես՝ ծանր սոցիալական վիճակում հայտնվածներին, ինչպես նաև միայնակ թոշակառուներին անհրաժեշտ պարենամթերք հասցնել։ Ինչպես գիտեք՝ դպրոցներում և մանկապարտեզներում եղած սննդամթերքն արդեն իսկ բաշխվել է դրա կարիքն ունեցող միայնակ ծերերին։ Այսօր էլ այդ գործընթացը շարունակվում է և չի դադարելու, մինչև բոլոր կարիքավորներին պատշաճ օժանդակություն չցուցաբերվի։

– Մարզում քանի՞ ծայրահեղ աղքատ ընտանիք կա, ինչպե՞ս է կարգավորվում նրանց խնդիրը։

– Հստակ թվային վիճակագրություն այս պահին չունենք, քանի որ մի բան է «Փարոս» համակարգում գրանցված և նպաստ ստացող ընտանիքների հարցը, որոնց թիվը մեր մարզում կազմում է մոտ 8.000, մեկ այլ բան՝ նպաստից չօգտվող, բայց ոչ պակաս սոցիալական խնդիրներ ունեցող և գործազուրկ ընտանիքները։ Վերջիններիս մարզպետարանի և համայնքապետարանների կողմից տարեկան առնվազն մեկ անգամ դրամական օժանդակություն է ցուցաբերվում՝ փորձելով այդ կերպ մեղմել նրանց խնդիրները։

– Եթե կան լավ լուրեր, նաև այդ մասին հայտնեք…

– Ինչպես գիտեք՝ Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի շարք միջոցառումներ, որոնցից մեր մարզի համար ամենակարևորը գյուղատնտեսության աջակցությանն ուղղված վարկերի սուբսիդավորումն ու ծրագրերի համաֆինանսավորումն է։ Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցները չպետք է բաց թողնեն այս բացառիկ հնարավորությունը և արդյունավետ օգտագործելով վարկային միջոցները՝ կարողանան զարգացնել իրենց տնտեսությունը։ Ես լիահույս եմ, որ շնորհիվ Կառավարության կողմից տարվող ֆանտաստիկ քաղաքականության՝ մենք շատ կարճ ժամանակում դուրս կգանք այս ճգնաժամից և ավելի վստահ քայլերով ՀՀ-ում կիրականացնենք տնտեսական հեղափոխությունը։ Առողջություն եմ մաղթում մեր բոլոր քաղաքացիներին։

Լիլիթ Շաբոյան