ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեկը  մրցանակ չի ստացել,  մյուսի գրքի տպագրվելուն հերթ չի հասնում․ Լևոն Բլբուլյանը՝ Գրողների միությունից դժգոհողների մասին

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Ես թեթև եմ տանում այն, թե վերջին տարիներին ում են շնորհում կոչումներ։ Պետք է մեղադրել կոչում շնորհողներին, իհարկե։ Բացի այդ՝ շնորհելու մեխանիզմն էլ հստակ չի գործում․  երբեմն որոշիչ են լինում բարեկամական, ընկերական կապերը, սրա-նրա միջնորդությունն ու երաշխավորությունը»,- նման կարծիք է հայտնում բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Մեր զրուցակիցը, որը 200-ից ավելի երգերի խոսքերի հեղինակ է, նկատում է, որ իր սերնդի երգահանների ստեղծած գործերի  և այսօր ստեղծվող  երգերի միջև որակական մեծ տարբերություն կա։ Նա խորհուրդ է տալիս ուսումնասիրել Հանրային ռադիոյի՝  70-80-ականների ֆոնդի երգերը, որոնք և՛ ձևի, և՛ բովանդակության առումով օրինակելի ստեղծագործություններ են: «Կարծում եմ՝ գեղարվեստական խորհուրդը պետք է վերականգնել, իհարկե, ոչ խորհրդային տարիների խորհրդի սկզբունքով։ Պարզապես հսկողություն է պետք սահմանել, այլապես ամենաթողություն է տիրում։ Ես վստահ եմ, որ եթե պետական այրերը լրջորեն մոտենան հեռուստատեսությանը, մամուլին, վիճակը կփոխվի դեպի լավը։ Ասում ենք՝ հեռուստաընկերություններն անկախ են, բայց պետականորեն թող այնպիսի օրենք մտցվի, որ շաբաթվա մեջ որոշակի ժամ  պարտադիր տրամադրվի դասական,  էստրադային որակյալ երաժշտությանը, նախագահն էլ թեթև ակնարկ անի, այդ անճաշակությունը կվերանա։ Երևի մեր երկրի հոգսերն այնքան շատ են, որ կարծում են, թե սա թեթև հոգս է, երկրորդական խնդիր է, բայց դա այդպես չէ»,- համոզմունք է հայտնում  նա։

Լևոն Բլբուլյանը, որ նաև Գրողների միության անդամ է, անդրադառնում է  միության՝ սպառված կառույց լինելու վերաբերյալ  քննադատություններին։ Նրա խոսքով՝ հատուկենտ գրողներ են այդպես կարծում, իսկ որոշներն էլ դժգոհում են, բայց շարունակում են մնալ միության կազմում: «Նրանցից մեկը, գուցե, գրական մրցանակ չի ստացել, դժգոհ է, մյուսի գրքի տպագրվելուն հերթ չի հասնում։ Ես այստեղ ավելի շատ անձնական մոտիվներ եմ տեսնում։ Ուրիշ բան, եթե ասեն, որ շնորհանդեսներ անցկացնելիս չափանիշները խախտվել են․ նույն գնահատականներով գովերգում են մեկին, ով արժանի է  դրան, և, միաժամանակ, գովեստին ոչ համարժեք մարդկանց։ Այդ շնորհանդեսները սկսել են բաժակաճառային բնույթ կրել։ Այդ առումով Գրողների միության ղեկավարությունը մտահոգություն արտահայտում է։ Հարկավոր է շնորհանդեսներն աստիճանաբար վերածել լուրջ քննարկումների»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան