Միքայել Մինասյանը Վատիկանի պադվալներում ստատուս գրելուն պետք է վերջ տա ու գա Հայաստան․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.12.2024 | 23:16
Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը
26.12.2024 | 22:46
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել
26.12.2024 | 22:23
Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
26.12.2024 | 22:02
Թուրքիայի ԿԲ-ն գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը
26.12.2024 | 21:48
Հայրս բավական կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում. Ավինյանը ներողություն է խնդրում
26.12.2024 | 21:32
Սրբուհի Գալյանն ու ԱՄՆ դեսպանը անդրադարձել են սահմանադրական բարեփոխումներին
26.12.2024 | 21:29
Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսական Pantsir-S ՀՕՊ համակարգի կողմից. Reuters
26.12.2024 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.12.2024 | 21:00
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
26.12.2024 | 20:45
Ինչ գներ են շուկայում Ամանորից առաջ. ՀԱՐՑՈւՄ
26.12.2024 | 20:29
Հրդեհ Դսեղ գյուղում
26.12.2024 | 20:16
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ
26.12.2024 | 20:00
Գնդակը Փաշինյանի դաշտում է․ Տեր-Պետրոսյանն ասաց՝ հրապարակիր գաղտնի թղթերը, ինչո՞ւ դա չես անում․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.12.2024 | 19:44
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում
26.12.2024 | 19:30
Ալեն Սիմոնյանը Հնդկաստան է մեկնել բիզնես դասով․ որքան գումար է ծախսվել բյուջեից
Բոլորը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին անհասկանալի է, թե ինչպես է «նախկին համակարգին ուղնուծուծով կապված» Միքայել Մինասյանը իշխանափոխության կոչեր անում։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի փեսան երեկ այդպիսի գրառում էր արել․ «Սրանց պետք է հեռացնել՝ համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց»։

Factor TV-ն Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչ գործողությունների սպասեն քաղաքացիները․ «Ձեր նշած մարդը «Գահերի խաղը» ֆիլմի և համանուն վեպի սիրահար է։ Այնտեղ կարևոր մի փաստ և էպիզոդ կա, որը կարծում եմ, շատ բաներով նկարագրում է իրավիճակը։ Եթե չեմ սխալվում՝ Ռոբ Սթարքն էր, երբ որ իր հայրը զոհվում է, փորձում է վրեժ լուծել, բայց վերջում նա մահանում է կարմիր գիշերվա ընթացքում։ Ի՞նչն է ցուցանողը սրա մեջ, որ Ռոբ Սթարքն ուզում էր վրեժ լուծել իր հոր համար, նա չէ մտածում Հյուսիսի ժողովրդի բարեկեցության մասին, չէր մտածում ժողովրդի անվտանգության մասին։ Միակ բանը, որ մտածում էր Ռոբ Սթարքը, վրեժն էր հոր համար։ Ես կարծում եմ՝ այդ վեպի սիրահար մարդը պետք է վերընթերցի այն։ Իհարկե, այնտեղ կոնտեքստը այլ է, ես բռնությունների տեսանկյունից չեմ ասում, բայց ուսուցանելի է իր համար և արժի, որ ևս մեկ անգամ դիտի այդ ֆիլմը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Միքայել Մինասյանը այս իշխանությանը համարում է «չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ»։

Փաշինյանն ասել էր, որ մի քանի քրեական գործով պետք է Մինասյանն անցնի, բայց նրան այսօր մեղադրանք առաջադրված չէ։ Ինչո՞ւ՝ նպատակահարմա՞ր չէ, և արդյոք նման հայտարարությունները ներքին անվտանգության սպառնալիք չե՞ն, հետաքրքրվեցինք Արմեն Գրիգորյանից:

«Մեզ կաշառակեր համարող քաղաքական գործչի ընտանիքը քրեական գործերով է անցնում և այդ քրեական գործերով անցնող և՛ կաշառակերները, և՛ մնացած մյուսների մի մասը փախուստի մեջ է, մի մասը Հայաստանում է գտնվում։ Բարձր խոսելով և հայտարարելով, փորձ է արվում սեփական կատարած գործողությունները թաքցնել։ Մի շարք գործեր կան քննվող, և ես կարծում եմ՝ այդ քննության շրջանակներում անհրաժեշտ է լինելու, որպեսզի նաև որոշակի հարցերի պատասխանի։ Նրա ագրեսիվությունը կապված է իր ընտանիքի անդամների վերաբերյալ քրեական գործերով և հնարավոր է՝ քննությունը պարզի՝ նա էլ առնչություն ունի։ Վատիկանյան պադվալներից ստատուս գրելու տենդին կամ Լենինյան հիվանդությանը, երբ երկրից դուրս գտնվելով պայքարում են երկրում հեղափոխություն կատարելու համար, պետք է վերջ դնել և հետ գալ Հայաստան ու պատասխան տալ կատարվածի համար։ Ի դեպ, մի շարք ձախողումների համար նաև Միքայել Մինասյանն է պատասխանատու և պետք է հիշել նրա՝ դեսպան նշանակվելու օրը՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, այն ձախողումների ու ընտրակեղծիքների, ընտրակաշառքների համար, որոնք կազմակերպել են, որոնց մեջ շատ հաջողություն երևի չի ունեցել և որի համար էլ դեսպան է նշանակվել։ Ավելի շատ պետք է խիզախություն ունենալ, գալ Հայաստան, և ամեն ինչի համար պատասխան տալ տեղում և ոչ թե՝ Լենինյան տենդով տառապել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Ռոբերտ Անանյան