«Քոչարյանի օրոք հնարավոր չէր պատկերացնել այնպիսի դատավարություն, ինչպիսին հիմա նրա դատավարությունն է»․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը

-Պարոն Խաչատյան, այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին նախագիծը։ Երբ ինքը դառնում է օրենք, ի՞նչ է հետևում դրան, ՍԴ անդամները գրում են, որ համաձայն են թոշակավորվել կամ համաձայն չե՞ն։ Դա կամավո՞ր է։

-Եթե ըստ էության նայենք, ինչի՞ համար էր օրենքի այդ նախագիծը՝ որպեսզի այս ճանապարհով լուծվի ՍԴ-ում առկա ճգնաժամը։ Ես այստեղ մի անգամ այս օրենքի անունը դրել եմ թավշյա առաջարկ ՍԴ այն անդամներին, որոնք ոչ լեգալ և ոչ լեգիտիմ կարգավիճակ ունեն այդ շենքում և սահմանադրական արդարադատություն իրականացնելու որևէ իրավասություն չունեն։ Այնուամենայնիվ, իշխանությունները «մարդասիրական միջանցք» են բացել, որպեսզի այդ անդամները խաղաղ, դրսևորելով ողջախոհություն՝ հեռանան ՍԴ-ից և հնարավորություն ընձեռեն գործող Սահմանադրության համաձայն լեգիտիմ դատարան կազմավորվի։ Ես չգիտեմ, թե այս օրենքն ինչքանով նպատակին կհասնի․․․

-Իմպերատիվ չէ՞ օրենքը։

-Ոչ, ոչ, ամենագլխավորը կամավորության սկզբունքն է։ Այն անդամները, որոնք սահմանված ժամկետում կհրաժարվեն իրենց պաշտոնից, նրանք կօգտվեն ՍԴ դատավորի համար սահմանված սոցիալական երաշխիքներից՝ կպահպանվի նրանց աշխատավարձի չափով թոշակ մինչև նրանց պաշտոնավարման ավարտի համար սահմանված ժամկետը։

-Գևորգ Գորգիսյանի այն տեսակետը, թե հասարակության մեծ մասը նույնիսկ չգիտի, թե ինչ է Սահմանադրական դատարանը, իշխանությունը համարում է վիրավորական։ Այսօր կարո՞ղ եք պնդել, որ հասարակությունը պահանջում է Սահմանադրական դատարանի անդամների փոփոխություն։ Որտե՞ղ է լսելի այդ պահանջը խորհրդարանից դուրս։

-Գորգիսյանը չի պատկերացնում ՍԴ-ի իրական էությունը։ Տեսեք, ՍԴ-ին մեկ գործով են դիմում, բայց ՍԴ-ի կայացրած որոշումը կարող է այդ պահից սկսած վերաբերվել հարյուրավորներին, ամբողջ դատական մարմիններին, կամ եթե քրեական գործ է, բոլոր նախաքննական մարմիններին, որով կանցնեն հարյուրավոր մեղադրյալներ, տուժողներ, վկաներ, կամ եթե նկատի ունենանք այն արատավոր պրակտիկան, որ Հայաստանում եղել է և ցավոք սրտի, չենք կարող բացառել, որ ընտրական վեճերով կարող են ՍԴ ներկայացվել գանգատներ, ապա բնականաբար այդ գանգատները կարող են վերաբերվել ՀՀ բոլոր քաղաքացիներին առանց բացառության։ Որովհետև իշխանության կազմավորման ընտրությունների գործընթացում վերջին ատյանը, որ որոշում է կայացնում, ՍԴ-ն է։ Եվ եթե մենք ունենք ոչ լեգիտիմ ՍԴ, որի գործունեության գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանում սահմանադրական արդարադատություն իրականացնելն է, այլ նախկին ռեժիմի կամ ռոբասերժական քաղաքական բանդայի վերջին բաստիոն հանդիսանալն է, ապա այս պարագայում ՀՀ-ում վտանգված է սահմանադրական արդարադատությունը։

-Բայց կա՞ հասարակական պահանջ փոխելու նրանց։

-ՍԴ հարցը օրակարգում է և առաջնային է։ Դա նշանակում է, որ ՍԴ-ում փոփոխություններ կատարելու կամ առկա ճգնաժամը հաղթահարելու պահանջը հասարակության թիվ մեկ պահանջներից մեկն է։ Պարտադիր չէ, որ Տավուշի մարզի գյուղացիները ակցիաներ իրականացնեն, ՍԴ-ն առաջին հերթին իրավաբանների, երկրորդ հերթին հասարակական-քաղաքական դաշտի տեսադաշտում գտնվող պետական-հասարակական բարձրագույն մարմին է։ Այն, որ խորհրդարանում չեն դադարում կամ իրավաբանական համայնքում չեն դադարում քննարկումները ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին, նշանակում է, որ հասարակական պահանջ կա։

-Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը համոզված է, որ այս նախագծով իշխանությունը օրինականացնում է անաշխատ եկամուտը։ Նաիրա Զոհրաբյանն ավելի կոշտ է արտահայտվում՝ այս նախագծով իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը: Այն մարդկանց, ում դուք համարում եք հանցագործ, պարգևատրում եք: Ըստ Ձեզ, այս մեղադրանքները իրականության հետ աղերս չունե՞ն։

-Սա իշխանությունների կողմից մարդասիրական միջանցք էր։ Իսկապես գուցե արժեր անդրադառնալ  գոնե վերջին 20 տարիների ընթացքում ընտրական գործերով նրանց մասնակցությանը, նրանց իրականացրած արդարադատությանը, բարձր ատյանի դատական ակտերին։ Նաիրա Զոհրաբյանը ներկայացնում է մի քաղաքական ուժ, որը ժամանակին կարող էր ու պարտավոր էր արձագանքել կատարված խախտումների ու սահմանադրական հանրաքվեի կեղծիքների դեմ, բայց քանի որ Նաիրա Զոհրաբյանը ժամանակին չի անդրադարձել նրանց, այսօր ավելի լավ կլիներ չանդրադառնար այդ հարցերին։ Ինչ վերաբերում է Տարոն Սիմոնյանի ասածին։ Եթե նրանք լուծում առաջարկեին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գային․․․

-Իրենք կարծում են, որ այստեղ խնդիր չկա, որ լուծման կարիք լինի․․․

-Այն, որ իրենք կարծում են, թե խնդիր չկա, ինձ մոտ առաջացնում է հիմնավոր կասկած, որ իրենք ոչ թե իմ պատկերացրած ընդդիմությունն են, այլ նպաստում են ռոբասերժական վերջին բաստիոնի հավերժացմանը։ ՀՀ-ում ռոբասերժական քաղաքական բանդայի որևէ գործող բաստիոն չպետք է մնա։ Դա ուղղակի վտանգ է, սպառնալիք է Հայաստանում ժողովրդավարացմանը կամ դրանց վերականգնմանն ուղղված իշխանությունների վերջին մեկուկես տարվա բոլոր քայլերին։ Մենք հիշում ենք, թե ամռանը ինչ էքսցեսների մեջ ընկանք, երբ ՍԴ-ն կայացրեց իր հայտնի որոշումը Քոչարյանի պաշտպանների բողոքի հետ կապված։ Քանի դեռ Հրայր Թովմասյանն ու իր կանտորան աշխատում է, մենք այսպիսի խնդիրներ ունենալու ենք։

-Ռոբերտ Քոչարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում երեկ այսպես է գնահատել Հայաստանի դատական համակարգի վիճակը՝ դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում: Ի՞նչ կասեք այս մեղադրանքի մասին։

-Դատական իշխանության անկախությունից ով խոսի-չխոսի, Ռոբերտ Քոչարյանը թող գնա ուրիշ բանից խոսի։ Եթե դատական իշխանությունը գործադիր իշխանության ձեռքին բիրտ գործիք լիներ, մենք էսօր կունենայինք դատապարտյալ Ռոբերտ Քոչարյան։ Միանշանակ։ Որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ մարտի 1-ի քրեական գործ հարուցվեց ուղիղ մեկուկես տարվա մեջ 115 անձի վերաբերյալ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կային։ Եվ որևէ կերպ հնարավոր չէր այն ժամանակ պատկերացնել այնպիսի դատավարություն, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է։ Դատավորը համբերատար միջնորդությունները լսում է, հիմնավոր որոշումներ կայացնում միջնորդությունների վերաբերյալ, բոլոր դատական ատյաններում նրանք իրավունք ունեն բողոքարկելու դատարանների որոշումները։ Մեր առաջին քաղբանտարկյալների Սափեյանների նկատմամբ 2008-ի հունվարին քրեական գործը հարուցեցին, դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը նրանք դատապարտվեցին։ Ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը թող հիշի իր ժամանակվա դատական համակարգը և կտեսնի էական տարբերություններ։ Ես չեմ ասում, որ հիմա փայլուն դատական համակարգ է, պնդում եմ, որ իշխանությունները հապաղում են դատաիրավական համակարգում բարեփոխումներ անցկացնել, պնդում եմ, որ ավելի կտրուկ պետք էր գնալ բարեփոխումների։ 115 դատապարտյալների գործով դատավորի և դատախազի որևէ ինքնաբացարկի դիմում չի բավարարվել։ Քոչարյանի գործով ավելի շատ դատավորներ են ինքնաբացարկի միջնորդություն բավարարել։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: