Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Լուրեր

18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
18.11.2026 | 13:09
Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:00
Ինչու Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ վարչության հերթական նիստին
18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
18.11.2026 | 12:46
Առաջարկում եմ գործարկել Հայաստանի «ֆինանսական հրթիռը»․ նախարարը ներկայացրել է բյուջեի նախագիծն ու տնտեսական ցուցանիշները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:37
Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ
18.11.2026 | 12:29
Հայաստանի գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմռանը․ «Գազպրոմ Արմենիա»
18.11.2026 | 12:18
Խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանում իմ հանդիպման հիմնական թեման կլինի․ Գերմանիայի ԱԳ նախարար
18.11.2026 | 12:10
Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ-ն բյուջեի նախագիծը կքննարկի // Քամու ուժգնացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչի ուղեգիր է ապահովել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
Բոլորը

ՀՀ նախագհաի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:

Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես Մինասյանի և Հենրիկ Մամյանի կողմից: Խոնավության հետևանքով այն զգալի վնասներ է կրել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կան հատվածներ, որտեղ ներկաշերտը փոշիացել է և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել է որմնանկարների գույները:

Վերականգնման աշխատանքներն իրականացնում է Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: «Որմնանկարը հիմնականում վնասվել է ներթափանցած անձրևաջրերից, որոնք քայքայել են դրանց վերին շերտը։ Մենք առաջին փուլով կատարում ենք ներկի շերտի նախնական մաքրումներ, այնուհետև՝ դրա ամրակայում կանենք և հետո նորից կանդրադառնանք ներկի շերտի մաքրման աշխատանքներին»,-ասել է Արժանիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով որմնանկարի պահպանությունը, քանի որ դրանք եզակի են և արժեքավոր:

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի խոսքով՝ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն անգերազանցելի գանձ է, որը պետք է հետագա սերունդներին հանձնել իր ողջ գեղեցկությամբ։ «Որմնանկարի պահպանությունը և հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատվությունն օրհասական էր դառնում, քանի որ այն օր օրի կորցնում էր իր գեղեցկությունը։ Մեր բարձրաձայնած խնդրին արձագանքեց նախագահ Արմեն Սարգսյանը և հանձնառություն ցուցաբերեց օգնել պահպանելու այս գոհարը»,-ասել է Տեր Վիգենը:

Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևում կատարվող աշխատանքներին: «Երախտապարտ ենք նախագահ Արմեն Սարգսյանին, թեմին, մասնագետներին։ Հրաշք է, որ աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Մարտին Մինասյանը: «Մեր ծնողները նվիրումով, սիրով են կատարել այս աշխատանքը: Ներկայում հրաշալի գործ է արվում, և Հանրապետության նախագահի բարի կամքով վերականգնվում է որմնանկար, որը լավագույններից է»,-նշել է Հենրիկ Մամյանի դուստրը։

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: