Շուրջ կես միլիոն դոլար՝ արտոնյալ դարձած «Ֆակտորի փրոդաքշն»-ին. ընկերությունը այս տարի ևս առանց մրցույթ ծառայություն է մատուցելու

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Նոր տարվա միջոցառումների համար Երևանում կծախսեն 325 մլն դրամ կամ 678 հազար դոլար: 271 մլն 797 հազար դրամը հատկացվում է պետական բյուջեից, իսկ 54 միլիոն դրամը հատկացնելու է Երևանի քաղաքապետարանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Մամուլի խոսնակի գրառումից նաև տեղեկանում ենք, որ այս միլիոնավոր դրամների գնումը կատարելու են առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

«Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի, մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից»,- մասնավորապես, գրել է նա:

Նշենք, որ պարոն Կարապետյանը վկայակոչում է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշումը:

Կառավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշել է, որ ծառայությունները մատուցելու են չորս ընկերություններ, որոնցից երեքն արդեն հայտնի են, իսկ մեկին, ըստ Հակոբ Կարապետյանի, ընտրելու է քաղաքապետարանը:

Արդեն ընտրված ընկերություններն են՝ «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն, «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն:

Ուշագրավ է, որ արդեն իսկ ընտրված ընկերություններից «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն գրեթե մշտապես ներգրավված է մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմանը, որի համար հանրային միջոցներից մեծ ներդրումներ են կատարվում:

Factor.am-ը դեռ նախորդ տարի գրել էր, որ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 30 մլն դրամ էր վճարվել միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Մեկ այլ պայմանագրով էլ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 24 մլն դրամի կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումներ էր պատվիրել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերվա համար:  Իսկ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի համար ծախսվել էր 71 մլն դրամ:

«Ֆակտորի փրոդաքշն»-ին էր բաժին հասել նաև Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսված 108,5 մլն դրամի 25 մլն 20 հազար դրամը՝ կրկին մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով:

«Մեդիալաբ»-ի փոխանցմամբ էլ «Ֆակտորի փրոդաքշնը» ծառայություններ է մատուցել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայություններ մատուցելն արժեցել է 54 միլիոն 790 հազար դրամ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը։ Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

Այսպիսով հեղափոխությունից հետո, չհաշված այս տարվա ամանօրյա միջոցառումները, «Ֆակտորի փրոդաքշն»-ին պետական և համայնքային բյուջեներից փոխանցվել է 210 մլն դրամ: Սա համարժեք է 440 հազար ԱՄՆ դոլարի:

Նարեկ Կիրակոսյան