Ողջի գետի էկոլոգիական աղետը. բնապահպանները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Արտակարգ բնապահպանական իրավիճակ՝ Սյունիքի մարզում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վնասվելու հետևանքով աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետ։ Ջրի գույնը ստացել է դարչնագույն երանգ։ Կառավարության նիստի հենց սկզբում վարչապետ Փաշինյանը նախարարներից հետաքրքրվեց Ողջիի մասին։ Հատկապես ուշագրավ էր ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած տեղեկությունը։

«Ինձ էնտեղի փրկարար ծառայությունից զանգեցին, ասեցին, որ իրենք են տեսել։ Ոչ մի աղմուկ չի եղել, թաքուն են պահել՝ չեն ասել, չեն զգուշացրել, որ էսպիսի դեպք է եղել»։ Վարչապետը հետաքրքրվեց, թե ով է ասել։ Նախարար Ցոլակյանը պատասխանեց․ «Տերերը, ովքեր էդ բանն արել են։ Իրենք չեն ասել և արագ վերականգողական աշխատանքներ են արել։ Խողովակներն իրենք վերականգնել են՝ սվարկա են արել»։

Սյունիքի մարզում գործունեություն ծավալող բնապահպան Բորիս Սարգսյանից Factor TV-ն տեղեկացավ, որ Ողջի գետն աղտոտվում է ամբողջ երկայնքով՝ առնվազն 50 կիլոմետր, և ջրերը հասնում են մինչև Արաքս։ Վթարը խոշոր չափի է, և աղտոտումը մեծ ծավալներ է ներառում։ Նման վթարներն ու աղտոտումները պարբերական բնույթի են, սակայն այս մեկն աննախադեպ էր։ Կապան քաղաքում Վաչագան մաքուր գետի և Ողջի գետերի միացման կետում պարզ երևում է մաքուր բնության ու հանքարդյունաբերության պատճառով էկոհամակարգը կեղտոտելու տարբերությունը։ Ըստ բնապահպանի՝ տհաճ և սուր հոտեր են տարածվել վթարի մոտակայքում։ Աղտոտված բնակելի տարածքներից ամենամեծը Կապան քաղաքն է, որի միջով մոտ 13 կմ անցնում է Ողջի գետը։

«Էդ ամեն ինչը մեծ արագությամբ լցվում ա գետ։ Ամբողջ գետը իր ողջ երկայնքով մինչև Արաքս գնալու է։ Պոչը միանգամից գետ ա լցվում։ Ամբողջությամբ թունավոր նյութեր ու ծանր մետաղներ են։ Այսինքն՝ էն ինչ լինում ա, պոչամբարում ա լինում, որը առանձնացված գոտի ա, էդ ամեն ինչը հիմա բարձիթողի գետով գնում ա։ Ժամանակ առ ժամանակ, եթե վթար է կամ հոսանքազրկում է, նասոսները չեն աշխատում, ժամանակ առ ժամանակ էլի լցվում ա գետը, բայց էս անգամ շատ ուժեղ ա»,- պատմեց բնապահպանը։

Սյունիքում գործող հանքավայրերը Ողջի գետը աղտոտման են ենթարկում պարբերաբար։ Դեռ հուլիս ամսին բնապահպանները ահազանգել էին, որ գետի ջուրը գույնը փոխել է կաթնագույնի։ Իսկ անցած տարվա դեկտեմբերին բնապահպանների հրապարակած այս տեսանյութում երևում է, որ Կապանի կոմբինատի թափոնաջրերը քաղաքի միջով, բնակելի տների հենց կողքով բաց հոսում են ու խառնվում Ողջի գետին: Իրականում Ողջի գետի աղտոտումը խորքային պատճառ ունի։ Ըստ նախարար Էրիկ Գրիգորյանի՝ բնապահպանական տուգանքները ծիծաղելի չափերի են, հանք շահագործող ընկերությունները շահագրգիռ չեն անցնել բարձր ստանդարտների հանքարդյունաբերության․ «Շատ դեպքերում ուղղակի տնտեսապես շահավետ է եղել տեխնիկական լուծումների չգնալ, կլինի վթար, վճարել այդ վթարի 500 հազար դրամը և ընդհանրապես չանհանգստանալ։ Խողովակները, եթե չեմ սխալվում, Խորհրդային Միության վերջին տարիներին է ներդրվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պոչերը տասնյակ տարիներով տեղափոխվում են դեպի Արծվանիկի պոչամբար»։

Կապանում բնակվող բնապահպան Դավիթ Հակոբյանը Factor TV-ին տեղեկացրեց՝ կապանցիները մտահոգ են քաղաքում ստեղծված բնապահպանական դրությունից։ Գետի հունի հատվածում, բնապահպանի գնահատմամբ, կենսաբազմազանությունը ուղղակի աղետի է ենթարկվել:

«Տասնյակ տեսակներ են ոչնչանում բույսերի ու կենդանիների՝ գորտեր, երկկենցաղներ, սողուններ, ձկներ։ Երկարատև հետևանքներ, իհարկե, կունենա, որովհետև ջուրը երկու օրից կպարզվի, կմաքրվի․․․ բայց մինչև պոպուլյացիան կվերականգնվի, ավազանը մաքրվի, ջուրը նահանջելուց հետո քարերի, բույսերի վրա թողնում է պոչանքի հետքերը, որոնք այս կամ այն աստիճանով որոշակի տարածվածություն կունենան։ Սննդի մեջ է հայտնվում, հագուստի վրա կամ նույնիսկ մազերի մեջ, արվել է մոնիթորինգ էդ մասով»,- պատմեց Հակոբյանը։

Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ ինչ տուգանք էլ նշանակվի Ողջի գետը աղտոտած Քաջարանի կոմբինատին, չի կարող փոխհատուցել բնությանը հասցված վնասը․ «Առանց այդ էլ վերացած Ողջի գետի համակարգը մեկ անգամ ևս սպանեցինք։ Էն, որ Ողջի գետը վաղուց արդեն սպանված էր որպես գետ, մենք բոլորս դա գիտեինք, բայց մի անգամ ևս, ցավոք սրտի, բոլորն իրենց աչքով տեսան՝ ինչ է դա իրենից ներկայացնում»։

Ըստ օրենքի՝ վթարի մասին հանք արդյունահանողը պարտավոր է տեղեկացնել պետական մարմնին։ Բնապահպան Լևոն Գալստյանը հիշեցնում է, որ Քաջարանի կոմբինատի աշխատանքի արդյունքում բազմաթիվ վթարներ են եղել, որոնց մի մասը թաքցվել է։ Ողջի գետի աղտոտումն այս անգամ այնպիսի ծավալներ է ընդունել, որ Լևոն Գալստյանը անհրաժեշտ է համարում քրեական գործի հարուցումն ու պատասխանատվությունը․ «Մինչև պետությունն ու իրավապահ մարմինները գոնե եղած ոչ լիարժեք օրենքները չեն կիրառում նման դեպքերում, էս դեպքերը միշտ կրկնվելու են։ Տնտեսվարողները կսկսեն մտածել, թե ինչ միջոցներ ձեռնարկել էսպիսի դեպքերից խուսափելու համար։ Սա վթարային իրավիճակ է, որը կոչվում է հանքարդյունաբերական գործունեության ընթացքում անկառավարելի ռիսկ։ Երբ մենք ասում էինք՝ մեզ ասում էին դեմոնիզացնում եք հանքարդյունաբերությունը, մյուս կողմից էլ իրենց աչքերով կտեսնեն, թե դեմոնիզացիան ինչ տեղ է գտնվում»։

Բնապահպանները պարբերաբար ահազանգում են Թեղուտի հանքավայրի պոչամբարի պատվարի անկայունության մասին։ Կարո՞ղ է նախարար Գրիգորյանը երաշխավորել, որ մեկ օր էլ Թեղուտում էկոլոգիական աղետ չի գրանցվի։ Վերջնական պատասխան տալու համար բավարար տեղեկություն չկա, լրագրողների հարցին պատասխանեց Շրջակա միջավայրի նախարարը։ Լևոն Գալստյանը, մինչդեռ, վստահ է, ռիսկը պահպանվում է Թեղուտում, որի պոչամբարը կառուցված է ոչ ճիշտ․ «Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պատճառներից առաջնայինը նաև դա էր, որ պոչամբարի պատվարի կայունությունը վստահություն չէր ներշնչում և եղել էր արդեն իր կոորդինատային տեղաշարժ։ Սպասենք լինի խնդիրը, հետո նո՞ր հասկանանք ինչի մասին է խոսքը։ Պետք է ռիսկերի գնահատում իրականացվի, ինչը չի արվել ոչ մնացած դեպքերում, ոչ էլ Թեղուտում»։

Իսկ թե Ողջի գետի աղտոտման ինչ ծավալի ու բնապահպանական վնասի ինչ աստիճանի հետ գործ ունենք, կհաշվարկի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Կհաշվարկվի՝ քանի ժամ է գետը աղտոտվել, ու նաև՝ ինչ ծավալներով ու մետաղներով։ Եզրահանգումներ նախարարը խոստացավ առաջիկա օրերին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան