Ինչպե՞ս է ընթանում տնտեսական հեղափոխությունը. վարչապետը մտահոգություններ ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
Բոլորը

Քաղաքականից հետո տնտեսական հեղափոխություն հայտարարած Հայաստանի կառավարությունը թիրախային նպատակ է հռչակել ստվերի կրճատումը։ 2019-ի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 76 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տրվել։ Բայց գործարարները չեն շտապում սեղմել կառավարության մեկնած ձեռքը։ Վարչապետը պատմում է՝ անկախության տոնին 15 000 հյուր էր ժամանել Գյումրի, ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկար, բայց այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ կտրոն, ինչ նախորդ օրերին․ «Սա շատ վատ նորություն է։ Այդ օրը Գյումրիի մեր գործընկերները իմացել են, որ ռեյդ ա լինելու, բայց կառավարությունն իր գործողություններով այնպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որի հետևանքները մինչև այսօր նկատվում են։ Չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի»։

Օրերս Էռնեկյանի հիմնադրած «Կարաս» գինու գործարան այցելած վարչապետին հայտնել են՝ աշխատուժի խնդիր կա՝ չեն կարողանում բերքահավաքին մասնակցող բանվորներ գտնել։ Տնտեսական հեղափոխության թեմայով խորհրդաժողովին մասնակցող վարչապետն ասաց՝ ինքը հասկացել է, որ պատճառը մեր վերաբերմունքն է աշխատանքին․ «Տաքսու վարորդ, բանվոր․․․ քամահրական վերաբերմունք կա․․․ Հարգանքով եմ վերաբերվում ցանկացած աշխատողի։ Ես բանվոր էլ եմ աշխատել։ Երբ մարդը աշխատելը նախընտրում է չաշխատելուց, դա հարգանքի արժանի վերաբերմունք է»։

Տնտեսական հեղափոխությունն առասպել չէ, այն արդեն սկսվել է՝ ունենք հավասար մրցակցային դաշտ, ինչի արդյունքում էապես աճել է մանր ու միջին բիզնեսի կշիռը տնտեսական հարաբերություններում, հայտնվել են նոր ներկրողներ նախկինում արգելքի տակ հայտնված շուկաներում, ջարդվել է համակարգային կոռուպցիայի մեջքը, ընթացքի մեջ է մենաշնորհի դեմ պայքարը, արձանագրում է «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահը:

«Մենք ունեցել ենք մենաշնորհային դիրքը չարաշահող, օրենքի դաշտից դուրս գործող գերշահույթ ստացող ձեռնարկատերեր, որոնք քաղաքական իշխանության կամակատարն էին։ Նրանք օլիգարխիա չէին, իշխանության վրա չէին ազդում։ Այսօր այդ մասնակիցները կան տնտեսական հարաբերություններում, խնդիրը նրանց օրենքի դաշտ բերելն է, ինչը հաջողվում է»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Բայց և Ղազարյանը դիտողություն արեց՝ միջին շերտի չինովնիկները սաբոտաժ են անում՝ նախկինում սովոր էին կաշառքի ու թեյավճարի, այսօր դա չեն ստանում ու լավ չեն աշխատում։ Մտածելակերպ պիտի փոխեն պաշտոնյաները, իհարկե՝ առաջին հերթին նաև գործարարները։

«Բարեգործության անվան տակ մարդիկ հարկերից խուսափում էին, դրոշակի պես թափ էին տալիս իրենց ունեցվածքի, շահույթի կատարածը։ Գործարարությունը պիտի աշխարհայացք փոխի, իրոք, պետք է հասկանանք, որ մենք տնտեսության հիմքը լինելով, հարկերով է, որ պետք է մասնակցենք պետականաշինությանը»,- ասաց Ղազարյանը։

«Տնտեսական հեղափոխության հիմքում քաղաքացու անհատական ջանքն է, հավատը սեփական ուժերի նկատմամբ»,- պարբերաբար ընդգծում է վարչապետը։

Բայց ինչպե՞ս ապահովել հավասար մրցակցություն, եթե որոշ գործարարներ արդեն հասցրել են զարտուղի ճանապարհներով առավելություն ստանալ մյուսների նկատմամբ, հետաքրքրվեցինք տնտեսագետ Վահագն Խաչատրյանից: «Հավասար պայմաններ ստեղծելը դեռևս չի նշանակում, որ մենք կարող ենք նաև հավասար զարգացում ապահովել։ Նախկին խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք օգտվում էին «բարիքներից», նրանք գտնվում էին լավ պայմաններում։ Կառավարության դերն է՝ ստարտային վատ պայմաններում գտնվողին հնարավորություններ տալ»,- պատասխանեց տնտեսագետը։

«Ճեղքում և ոչ էվոլյուցիոն զարգացում». ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի բանաձևն է տնտեսական հեղափոխությունը իրականություն դարձնելու ճանապարհին։ Դա անել հնարավոր չէ առանց մեգանախագծերի կայացման։ Արամյանը հարցով դիմեց վարչապետին․  «Ո՞րն է տնտեսական ճեղքում առաջացնելու մեր մոդելը, կրթությունը շատ լավ է, առողջապահական հարցրերի մասին չկա երկիր, որ չի մտածում։ Ո՞րն է մերը, որը մեզ կապահովի ճեղքում»։

Պատասխանեց չորս նախագահի ու մեկ տասնյակից ավելի վարչապետների հետ աշխատած Արսեն Ղազարյանը․ «Պարո՛ն Արամյան, երկու կարևոր հանգամանք կա՝ միշտ էլ փորձել ենք այդ համակարգերը կիրառել, փորձը տեղայնացնել, բայց չի ստացվել մի պատճառով՝ մենք իմիտացիա ենք արել, քաղաքական կամքը եղել է կեղծ։ Այսօր անկեղծ մթնոլորտում ենք»։

Տնտեսական համաժողովն ավարտվեց պայմանավորվածությամբ՝ մեկ տեղում ժողովել հնչած վերլուծությունները, ներկայացնել կառավարություն։ Իսկ «Ի՞նչ անել – 2․ Տնտեսական հեղափոխություն․ ընկալումը և գործարկումը» թեմայով այս համաժողովը վերջինը չի լինի։ Տնտեսագետները խոստացան ամիսներ անց կրկին հավաքվել ու հասկանալ՝ ինչպե՞ս վերջնականապես գլուխ բերել հայկական տնտեսական հեղափոխությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան