ԲՀՀ-ի դրամաշնորհներից օգտվել են նաև նախկին իշխանության գործիչներ, բայց նրանց չեն թիրախավորել. Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

«Երբ չկա տարրական իմացություն այս կամ այն երևույթի նկատմամբ և դրա վերաբերյալ սկսվում են նկատվել անհիմն ֆոբիաներ, հանրության մի ստվար զանգված, մարտնչող տգիտությունը սկսում է այդ չիմացության վրա շահարկել այս կամ այն գործչի ոչ թե քաղաքական գործունեությունը, արդյունավետությունը, այլ այս կամ այն գրասենյակի հետ նրա ունեցած կապը»,- ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որտեղ քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ ատելության խոսքը կարող է ագրեսիա առաջացնել։

«Երկար ժամանակ աշխատելով հասարակական կազմակերպությունում՝ երբևէ այդքան պատին դեմ չեմ հանդիպել, ինչպես հիմա, որովհետև ինչ-որ կազմակերպությունից դրամաշնորհ եմ ստացել։ Այդ հայտնի կազմակերպությունը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը, 1998 թվականից մեր երկրում դրամաշնորհ է տրամադրում, և դրանից օգտվել են նախկին իշխանության բազմաթիվ գործիչներ։ Բայց երբևէ որևէ մեկը չի թիրախավորել նրանց՝ գործունեություն իրականացնելու մասով, որ նրանք դրամաշնորհ են ստացել։ Կարծում եմ՝ գիտակցումը շատ առողջ է եղել, քանի որ այդ դրամաշնորհները ծառայում են բարի նպատակների։ Հիմա դա դարձել է հանրության համար չարիք։ «Ռեստարտ»-ի հետ կատարվածն այն է, որը կոչվում է սիստեմատիկ, նպատակամղված գործողություն, որը տարօրինակ է ինձ համար, որ նրանց գործողությունները որակվեցին ոչ թե խուլիգանություն, այլ անձի գողություն»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան