Երևանում մեկնարկում է Հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը

Լուրեր

12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
Բոլորը

Երևանում այսօր մեկնարկում է Տնտեսական, առևտրային, գիտական և  տեխնիկական համագործակցության հարցերով հայ -իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը. այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նիստը տևելու է սեպտեմբերի 25-ից 26-ը: Հայկական կողմը գլխավորում է  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, իրաքյան կողմի համանախագահը  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին է: Իրաքյան պատվիրակությունն արդեն Հայաստանում է:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Բաղդադում կայացել էր Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական հարցերով հայ-իրաքյան հանձնաժողովի 3-րդ նիստը և համաձայն 2013թ. նոյեմբերի 6-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված Տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի հոդված 3-ի՝ 2017թ. սեպտեմբերի 25-26-ին էլ Երևանում է կայանալու  հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Իրաքյան պատվիրակության այցի ընթացքում Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զիդան Ալ-Լուհայիբին հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: