Գագիկ Խաչատրյանը միլիոնավոր դոլարներ է չարաշահել, քիչ անց եղբորորդու հետ բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբ
25.03.2026 | 10:33
ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր. ինչ է այն ենթադրում
25.03.2026 | 10:23
Դատախազությունը բողոքարկել է Դավիթ Սանասարյանի արդարացման դատավճիռը
25.03.2026 | 10:18
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 10:11
Նավթի գները նվազել են
25.03.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 09:45
Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
25.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել։ Վաղ առավոտից ԱԱԾ քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող առանձնատանը, բնակարանում, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում ու առանձնատներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ արդյոք նախկին պաշտոնյան կարգավիճակ ունի՞, հնարավո՞ր է բերման ենթարկվի, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ խուզարկությունը դեռևս շարունակվում է։

«Խուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ, դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի… Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղարանքը, որը կներկայացվի, կլրացվի նաև այլ հոդվածներով», – ասաց բարձրաստիճան պաշտոնյան։

Հարցին՝ ինչո՞ւ են հենց հիմա որոշել ՊԵԿ նախկին նախագահին բերման ենթարկել, Արթուր Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն պատվերով որևէ մեկին չի ձերբակալում։ «Կատարվել է մեծ ծավալի աշխատանք, և այսօր ունեցած ապացույցների համակցությունը հիմք է տվել իրականացնել այս գործողությունները», – նշեց նա՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչ խուզարկությունը նախկին պաշտոնյան մի քանի անգամ կանչվել է հարցաքննության։

Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ այս պարագայում տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է խոսքը: ԱԱԾ տնօրենն ասաց, որ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանցից բերման է ենթարկվելու նաև Կարեն Խաչատրյանը, որը ՊԵԿ-ում պաշտոն է զբաղեցրել: Նա Խաչատրյանի եղբորորդին է:

«Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ որևէ գործողություն չենք իրականացրել, որևէ փաստ չունենք այս պահին», – ավելացրեց նա:

Կձերբակալվի՞ Գագիկ Խաչատրյանը, թե՞ ոչ. Արթուր Վանեցյանն ասաց, որ կորոշեն քննիչները: Նրա խոսքով՝ քիչ առաջ ավարտվել է Խաչատրյանի՝ Ծաղկաձորում գտնվող առանձնատան խուզարկությունը, քննչական խումբը հիմա վերադառնում է Երևան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան