Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ

Լուրեր

26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մասիսի համայնքային ոստիկանության ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երկու դեպք, որոնք առնչվում են ալկոհոլային խմիչքների արտադրությանը, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Մարտի 5-ին ստացված օպերատիվ տեղեկության հիման վրա Մասիսի համայնքային ոստիկանները մեկնել են Նոր Կյուրին գյուղ։ 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մեծ քանակի տակառներ և շշեր՝ լցված սպիրտային նյութով, ինչպես նաև թորման տարբեր սարքեր։ Տանտերը հայտնել է, որ բոլոր գտածոները իրենն են և արդեն մեկ տարի զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

Նույն կերպ մարտի 19-ին Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի գործունեություն ևս մեկ դեպք Այնթապ գյուղի 70-ամյա բնակչի այգում գտնվող շինությունում հայտնաբերվել են թորման և ալկոհոլային խմիչք պատրաստելու սարքեր։ Տանտերը ընդունել է, որ պատրաստել և վաճառել է օղի՝ տարբեր անձանց»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկու դեպքերի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել են քրեական վարույթներ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։