«Թմրանյութի, զինվորի սննդի ու զենքի վաճառք ա եղել»․ աղմկահարույց մեղադրանքներ՝ Սասուն Միքայելյանին և ԵԿՄ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Խաչատուր Զոհրաբյանն ու Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանն օրերս կառերեսվեն։ Պատճառը, ըստ կալանավորի, իր կողմից դեռևս անցած տարեսկզբին ներկայացված հաղորդումն է։

«Սասուն Միքայելյանը տեղյակ է եղել, թույլ է տվել, որ սահմանապահ, այսինքն՝ ԵԿՄ ջոկատի անդամները զինվորի համար նախատեսված ուտելիքը իջեցնեն իրենց տներում և գյուղի մեջ, կամ չգիտեմ՝ ռայոնի, քաղաքի մեջ վաճառեն 300 դրամով։ Էդ՝ մեկ։ Թմրայութերի վաճառքով են զբաղված եղել, Սասուն Միքայելյանը տեղյակ է եղել ու ոչ մի բան չի արել, որպեսզի կանխի»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է կալանավորը։

Զոհրաբյանը պնդում է՝ այս ամենին ինքն անձամբ է ականատես եղել, երբ ջոկատի կազմում Կապանի զորամասերից մեկում մարտական հերթապահություն է իրականացրել։ Այն ժամանակ նա դեռևս կալանավորի կարգավիճակում չէր․ «Ապօրինի կերպով նաև զենքեր էին մաս-մաս իջեցնում իրենց տներ, որպեսզի «օբշի» սարքեն ինչ-որ մի հատ զենք ու էդ վաճառեն։ Առանց ակցիզի սիգարետների վաճառք Կապանի զորամասերում, որտեղ որ այդ սիգարետը եղել ա 250 դրամ, դրանք սահմանապահներին՝ ժամկետային սահմանապահներին վաճառել են 550 դրամով»։

Factor TV-ի հարցին՝ Սասուն Միքայելյանն անձա՞մբ է տեղյակ եղել, թե՞ Զոհրաբյանն ինքն է տեղեկացրել, կալանավորն այսպես պատասխանեց․ «Անհնար ա, որ անմիջապես Միքայելյանը տեղյակ չլիներ իրա ջոկատներում ինչ ա կատարվում, քանի որ ինքը իրա մարդիկ ունի, իրա հարազատ, չգիտեմ, բարեկամ մարդիկ են այնտեղ ծառայում։ Եթե այնտեղ մի հատ ճանճ ա բզզում, անմիջապես զանգում են Սասունին, որ պարոն Միքայելյան, էսպես-էսպես ա»։

Factor TV-ն փորձեց անձամբ Սասուն Միքայելյանից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Նրան տեսնելու նպատակով այցելեցինք ԵԿՄ գրասենյակ, սակայն Միքայելյանն այնտեղ չէր։ Ավելի ուշ Միության ղեկավարին ուղղված մեղադրանքներին անդրադարձավ գրասենյակի մամուլի խոսնակ Լիլիա Պողոսյանը՝ ամբողջությամբ հերքելով Զոհրաբյանի հայտարարությունները․ «Չեմ կարծում, որ այդ մեղադրանքները բավարար հիմքեր ունեն, քանի որ այդ մարդը երևի ինքն իր հետ խնդիր ունի, իրեն էլ ոչ մեկ չի տեսել այդ դեպքից հետո»: 

Պողոսյանի խոսքով՝ մարտական ծառայության ավարտից հետո Զոհրաբյանը մեկ անգամ էլ իրենց է նամակ ուղարկել․ «Այդ մարտական հերթապահությունից հետո, երբ որ ինչ-որ այսպես գրել էր և գնացել էր դիմել էր չգիտեմ այդ հարցերով, այ այդ ժամանակ պարզաբանումներ եղել են, քննություն է գնացել, ԵԿՄ-ն ոչ մի միջամտություն, ոչ մի բան չի ունեցել, որովհետև մենք խնդիրներ չունենք, քանի որ նման բաներ ԵԿՄ-ում չկա: Այդ սուտ մատնություններ են արվում ԵԿՄ-ի վերաբերյալ»:

ԵԿՄ մամուլի խոսնակն ընդգծում է՝ Զոհրաբյանը երբեք չի եղել ԵԿՄ անդամ, պարզապես մեկ անգամ մասնակցել է մարտական հերթապահության․

«Ոչ մի անգամ որևէ խնդիր չի եղել, խնդիրների դեպքում արագ արձագանքում եղել է, լուծվել են, բայց բանի չի հասել նման վարկաբեկող մեկնաբանությունների: Բոլորի վրա գրում է, անհայտ ինչ-որ անունների մասին խոսում է: Ձեր նշած գործերի առթիվ քննություն գնացել է, որովհետև ինքը դիմել էր ինչ-որ տեղեր, հարցաքննվել են բոլորը, ովքեր որ իր հետ եղել են այդ ժամանակ մարտական հերթապահության և ոչ բավարար հիմքերի պատճառով գործը կարճվել է»։

Գործը, սակայն, չի կարճվել․ քրեական վարույթի մասին մանրամասներ ստանալու համար Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։ Իրավապահ կառույցից հայտնում են, որ Զոհրաբյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիմքով 2025 թվականի հունվարի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու վայրում, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելու հոդվածների հատկանիշներով։

Factor TV-ն խնդրել էր որոշակի մանրամասներ հայտնել վարույթից, նշել, թե ովքեր են անցնում գործով, կա՞ն, արդյոք, մեղադրյալներ և այս ընթացքում ում միջև են առերեսումներ  եղել։ Կոմիտեից նշել են միայն՝ այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն։

Իսկ ինչո՞ւ է միայն այսօր՝ հաղորդում ստանալուց ավելի քան մեկ տարի անց Զոհրաբյանի և, իր խոսքով, այս ամենի պատասխանատու Սասուն Միքայելյանի հետ առերեսում նախատեսվել, պարզ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան