«Մեր երկիրը շարունակում է մնալ ներդրումների համար ոչ մատչելի». Բագրատ Ասատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Հայաստանի տնտեսության իրավիճակի ու Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սահմանած տնտեսական նպատակների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ։

– Դուք արդեն ֆանտաստիկ եք որակել Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի սահմանած տնտեսական նպատակները։ Կխնդրեի գնահատեիք մինչ այժմ «Իմ քայլի» նախընտրական տնտեսական խոստումների իրականացումը, արդյո՞ք ֆանտաստիկ քայլեր տեսնում եք տնտեսության առողջացման ուղղությամբ։

– Ֆանտաստիկ ես շարունակելու եմ ասել, ինչ-որ իմաստով նախընտրականի շարունակությունն էր սա։ Նոր բաներ չկային։ Ուզում եմ հիշեցնել, որ մի բան էլ էի ավելացրել. ճիշտ այնպես ֆանտաստիկ, ինչպես կթվար, եթե 2-3 տարի առաջ խոսվեր անցած տարվա զարգացումների մասին։ Հիմա պետք է այդ ֆանտաստիկ տեղաշարժերը, անսպասելի, մեծ արդյունքները մենք տեսնենք մեր հասարակության մեջ, մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև տնտեսությունում։

– Խոսքս այն մասին է, որ «Իմ քայլի» նախընտրական ծրագիրն արդեն գործողության մեջ է, իշխանության կողմից ֆանտաստիկ լուծումներ տեսնո՞ւմ եք։

– Եթե նկատի ունեք՝ տարվա ընթացքում տնտեսության մեջ այդ աստիճանի տեղաշարժեր եղել են, միանշանակ՝ ոչ։ Բայց կյանքում տեղաշարժեր տեղի են ունենում։ Պարզվում է՝ կարող է երկրի ղեկավարությունը չգողանալ, պարզվում է՝ Ճանապարհային ոստիկանությունը կարող է առանց փող վերցնելու աշխատել, պարզվում է՝ օրենքը կարող է առաջնային լինել, իհարկե՝ ոչ բոլորի համար։ Այս ամեն ինչը, որ թվարկեցի, իրողություն է, և կրկին ֆանտաստիկայի շարունակությունն է։ Մենք պետք է կարողանանք սա մեր կյանքի բոլոր ոլորտներում տեսնել։ Անկեղծ ասեմ՝ ես այլ սպասումներ ունեի, որ այս 1-1.5 տարվա ընթացքում ավելի մեծ տեղաշարժեր պետք է լինեին առանձին ոլորտներում՝ կրթության, սոցիալական հատվածի, նույն տնտեսության կարգավորումների տեսանկյունից։

– «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում գրված է, որ առաջիկա 5 տարիներին իրենց գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ Այդ ուղղությամբ քայլերն ինչպե՞ս եք գնահատում։

– Չէի ասի, որ բոլոր հարցերը իրենց լուծումը ստացել են։ Էսօր էլ մեր տնտեսական դաշտում ավելի մեծ է իներցիան։ Դաշտը մաքրվում է, դա միանշանակ է՝ կոռուպցիոն ռիսկերը նվազում են, բայց այդ նվազելը չի կարող միանգամից էական արդյունք տալ, որովհետև տնտեսությունը որոշակի կառուցվածք է, նաև՝ մենաշնորհային դիրք ունեցողների մասով։ Այս իմաստով դեռ մենք ճանապարհ պետք է անցնենք։ Մենք դեռ չունենք ներդրումներ և պետք չէ սպասել, որ այս կամ մյուս տարի… Տարիների գործունեության արդյունք պետք է լինի ներդրումների հոսքը դեպի երկիր, և դա պահանջում է համակարգային շատ լուրջ փոփոխություններ։ Առանց դատական համակարգի, առանց արդարադատության չի կարող երկիրը զարգանալ։ Քայլեր սկսվել են առանձին հատվածներում։ Ամեն տեղ չի, որ հաջողություններ կան, ամեն տեղ չի, որ ծրագրավորված մոտեցումներ կան։ Իմ սպասումները շատ ավելի մեծ էին։ Ունենք եկամուտների հավաքագրման աճ, բայց այստեղ է լուրջ խնդրի ենք բախվել, որը լուրջ վերլուծության կարիք ունի։ Իմ կարծիքով՝ մակրոտնտեսական տեսանկյունից պրոբլեմ է մեր երկրի համար․ բյուջեն հավաքագրում է եկամուտները, չի կարողանում ծախսեր իրականացնել։ Առաջին կիսամյակում բյուջեի ավելցուկը հասնում է մոտ 20 տոկոսի։ Սա Հայաստանի պես երկրի համար խայտառակություն է։ Սրա հետևանքները մենք արդեն տեսնում ենք․ օգոստոսն է, տարեսկզբից դրամն արժևորվում է։ Դրամի արժևորումը ոչ ցանկալի երևույթ է, և պատճառներից մեկը բյուջեի կողմից միջոցներ չծախսելու հետևանքն է։

– Այդ ֆոնին կցանկանայի հարցնել՝ հեղափոխությունից հետո աշխատավարձերի, թոշակների բարձրացման չափերը բավարա՞ր են, Ձեր կարծիքով։

– Իհարկե՝ ոչ, որովհետև մենք ունենք խղճուկ վիճակ, եթե խոսքը գնում է թե՛ թոշակների, թե՛ պետական ծառայողների աշխատավարձերի մասին։ Օրինակ՝ կրթության ոլորտում խայտառակ ցածր է, որը պետք է մեր ապագան ստեղծի։ Իհարկե՝ բարձրացում պետք է լինի, որովհետև այս վիճակում մենք չենք կարող մտածել զարգացման մասին։ Բայց ավելացումը պետք է զարգացման արդյունք լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան