Աժ ամբիոնը չքաղաքականացնելու կոչին հումորով վերաբերվեցինք, պարզվեց` չարժեր

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարծում եմ նախարարությունն ինքն է մոլորված, որովհետև դիրքորոշում չուներ, և դա պայմանավորված էր երևույթի չիմացությամբ»,- այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում անցակցվող «Չքաղաքականացնել քաղաքական սպանությունները» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումներին նվիրված ցուցադրության փակմանը` ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նաև արձագանքեց այն պնդումներին, որ դա կարող էր արվել Մոսկվայից եկած ինչ-ինչ հրահանգների արդյունքում:

«Կա ֆոնային պատկերացում, որ վախեցել են Ռուսաստանից, պետք է ասեմ, որ Ռուսաստանը շատ լավ ուսումնասիրում է, թեմային առնչվող օրենքներ ընդունում, դատապարտել է, դատապարտում է և անգամ ցուցահանդեսներ է անցկացնում»,- նկատեց Խառատյանը։

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն էլ նշեց, որ կատարվածը երեք մասի պետք է տարանջատել. «Առաջինը՝ սա եկավ ցույց տալու, որ իսկապես տալիս են գրաքննության սահմանումը, որակում ձևը կամ բովանդակությունը, բայց ասում են` ցենզուրա չենք արել։ Այս հարցի երկրորդ շեշտը չքաղաքականացնելն էր, մենք արդեն իսկ եղել ենք ականատես, որ ասել են` պառլամենտի ամբիոնը չի կարելի քաղաքականացնել, ցավոք, դրան վերաբերվեցինք հումորով, բայց կարծում եմ` չարժեր։ Մշակույթը սկզբնապես եղել է քաղաքականացված։ Մենք տեսնում ենք քաղաքականության հանդեպ տագնապը, ցուցահանդես անել առանց որևէ քաղաքականության արդեն մեծ խնդիր է։ Հիմա քաղաքականությունը ինչու է վատ, որովհետև պետք է լինեն հաշվետու ինստիտուտներ, տնօրեններ՝ կրթական, կամ մշակութային քաղաքականություն մշակող։ Եվ երրորդը` շատ ցավալի է ինձ համար, էմոցիոնալ դաշտում է, որ մենք մարդկության մեջ ոճրագործության զոհեր լինելով, այս պարագայում մնում ենք տգետ և ոչ թե` որովհետև գիտելիքը չկա, այլ որովհետև տանում ենք նրան, որ չլինի, որ դրա ուսումնասիրությունը չկատարվի` ասելով, որ դա քաղաքականացված էր»։

Քննարկմանը մասնակցող երգահան Վահան Արծրունին էլ նկատեց, որ մշակույթի նախարարը ևս պետք է իր դիրքորոշման որոշակի դրսևորումն ունենար բռնաճնշումների հետ կապված. «Մերօրյա մշակույթի նախարարն օդից չի իջել և ասել, որ նա տեղեկացված չէ, թե ինչ է եղել 37 թվին` ճիշտ չէ: Նա իմ հասակակիցն է, ես իմ դրսևորումն ունեմ և համապատասխան դրսևորումն ինքն էլ պետք է ունենա, չէ՞ որ կարևոր պաշտոն է զբաղեցնում»։

Ըստ Արծրունու` նախարարության պահվածքը անեկդոտ է հիշեցնում․ «Վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ նախարարության ներսում ամեն ինչ հարթ չէ: Նախարարության կայքն է օգոտոսի 1-ին գովազդել, որ նման միջոցառում է տեղի ունենալու։ Իրենք փորձում են մեկնաբանել իրավիճակը, բայց վերևից հնչող հրահանգը, թե իրենք ինչ պետք է ասեն, ուշանում է։ Դավիթ Հարությունյանն է անդրադարձել թեմային և այդտեղ էլ իրարամերժ հասկացությունների բախում կա»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս կարծում է, որ Մշակույթի  նախարարությունն այս ամենում ուղղակի միջանկյալ օղակ է և հանձարարություն տվողները չեն բացատրել, թե ինչպես պետք է ջրից չոր դուրս գան: «Սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ ցուցահանդեսի մասին հիմա ավելի շատ են խոսում»,- եզրափակեց իրավապաշտպանը։