«Եթե ստեղծվի «Մարտի 1-ի» գործը քննող ևս մեկ հանձնաժողով, միայն կողջունեմ». Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ փաստեր չի կոծկել

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է՝ խորհրդարան անցած «Ելք» դաշինքն իր ծրագրում կարևորել է «Մարտի 1-ի» դեպքերի համար պատասխանատվության հարցը: ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը, ով այս անգամ ևս պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով, եղել է «Մարտի 1-ի» գործը քննող ԱԺ հանձնաժողովի նախագահը: 

Factor.am-ի հարցին, թե մտավախություն չունի՞, որ կարող է նոր հանձնաժողով ստեղծվել ու պարզվել, որ իրենց հանձնաժողովը ինչ-ինչ փաստեր նախկինում կոծկել է, Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե իրենց հանձնաժողովը քննել է միայն այն փաստերը, որոնք տրամադրել են պատկան մարմինները. «Եթե ստեղծվի «Մարտի 1-ի» գործը քննող ևս մեկ հանձնաժողով, ես միայն կողջունեմ»:

Առաջիկայում սպասվում է ՄԻԵԴ որոշումը «Մարտի 1-ի» 9 զոհերի իրավահաջորդների հայցով: Այս կապակցությամբ Ս. Նիկոյանն ասաց. «Եվրադատարանի վճռից որևիցե ակնկալիք չունեմ: Եվ չեմ էլ ցանկանում դրա մասին դատողություն անել, կամ խոսել»:

Սամվել Նիկոյանը factor.am-ի հետ զրույցում նաև բացահայտեց, որ ՀՀԿ-ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել: «Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին»,- ասաց Նիկոյանը:

Անդրադառնալով ընտրություններում բաժանված ընտրակաշառքին՝ ՀՀԿ ներկայացուցիչն ասաց, թե «ընտրակաշառքը լրագրողների շրջանառության մեջ դրած գաղափարն է» և որ իրեն որևէ մեկը երբևէ ընտրակաշառք չի առաջարկել:

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված՝ ՀՀԿ ներկայացուցիչը հերքեց տեսակետը, թե այդ կոալիցիան ՀՀԿ միահեծան իշխանությունը քողարկելու միջոց է, և ասաց, թե դեռևս Սահմանադրական հանրաքվեից առաջ ընդդիմադիր ՀՅԴ-ի մոտեցումները համահունչ էին այն քաղաքական կուրսին, որն իրենք իրականացնում էին, «և ՀՅԴ-ի մոտ կար ցանկություն դա միասին անելու»:

Շարունակությունը ` ՀՀԿ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիոկյանի հետ factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան