«Սա սոցիալական բողոք չէր, այլ՝ բիզնես նպատակ հետապնդող բողոք»․ պատգամավորներն Իջևանի դեպքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
Բոլորը

Ազգային ժողովի մեր զրուցակիցներից ոչ մեկը համաձայն չէր երեկ Իջևանում անտառահատների բողոքի ակցիայի ժամանակ հնչած պահանջների հետ։

«Ինձ համար նկատելի էր, որ նաև կան մարդիկ, որոնք ավելի շուտ բիզնես շահերի դաշտում են և կարողացել են բիզնես շահերով առաջնորդվող մարդիկ պարզ քաղաքացիներին ներգրավել այս խնդրի շուրջ և կազմակերպել նման ակցիա, որը, կարծում եմ, իրավական առումով խոցելի է»,-ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Նա իջևանցիների պահանջներում գուցե տեսնում է սոցիալական խնդիր, սակայն միջպետական ճանապարհը ժամերով փակելը և հետո ոստիկանների վրա քարերով հարձակվելը լուծում չի համարում։ Ընդդիմադիր պատգամավորը չի շտապի դատապարտել Ոստիկանության գործողությունները․«Այլընտրանք չկար։ Պատկերացրեք ամբողջ մայրուղին․․․ Այլ հարց է, որ ակցիան նախատեսված լինի 4 ժամով կամ 5 ժամով, մարդիկ հասկանան, որ քաղաքական ակցիա է և պետք է սպասել հանգուցալուծմանը»։

Իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանի համար Ոստիկանությունը նույնիսկ մեղմ է գործել, աշխարհի ոչ մի երկրում Ոստիկանությունը այդքան հանդուրժող չէր գտնվի քարերով իր վրա հարձակված ցուցարարների հանդեպ։

«Իսկ ադեկվա՞տ է, երբ մարդկանց հստակ առաջարկում են այլընտրանքներ, և նրանք սկսում են ըստ էության պահանջել, ու նրանց միակ պահանջն էն էր, որ պետք է ապօրինի ծառահատումներ անել, և երբ ասում ենք՝ գիտե՞ք ինչ, սա ճիշտ չէ, այդ մարդիկ սկսում են տարատեսակ առարկաներով, ինչքան ես գիտեմ, քարերով և այլն, հարվածել ոստիկաններին»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։

Պարոն Մանուկյանը նույնպես հավաքվածների պահանջներում սոցիալական քիչ բան էր տեսնում։ Ի վերջո, մարզպետը նրանց հենց սոցիալական խնդիրների լուծման առաջարկներ էր անում, ո՞վ լսեց նրան․ «Եթե ես ասում եմ՝ չէ, գիտե՞ք ինչ, ես ունեմ «Դրուժբա» և ուզում եմ գնամ անպայման ծառահատում անեմ, և սա դարձնեմ ինձ համար որպես բիզնես գործունեություն, սա մի փոքր անընդունելի է»։

Ավելին, պատգամավորը նույնպես կարծում է, որ մարդկանց, այսպես կոչված, սոցիալական պահանջների տակ այլ նպատակներ են թաքնված։

«Այնտեղ հիմնական հարցադրումները, որ ես լսում էի՝ մենք կարո՞ղ ենք սա տեղափոխենք։ Այսինքն, սա սոցիալական նպատակ չէր, սա վաճառքի կամ բիզնես գործունեության նպատակ էր»,- եզրակացնում է պարոն Մանուկյանը։

Նաիրա Զոհրաբյանը իջևանցիների հետ չէ անտառը ապօրինի հատելու գործողություններում, սակայն իր հարցերն ունի Կառավարությանը։

«Ի՞նչ պիտի անեն էդ մարդիկ, ինչո՞վ ապրեն, որովհետև վաղը նորից էդ արտագաղթի ավտոբուսները Իջևանից, Գյումրիից ամեն տեղից շարունակելու են շարժվել Ռուսաստան, և նորից մենք կանգնելու ենք նույն խնդրի առջև»,- զգուշացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա, կարելի էր ժողովրդի հետ խոսել և առաջարկել փայտահատման ավելի օրինական ուղիներ, ինչպիսին սանիտարական հատումներն են։ Պատգամավորը զգուշացնում է, որ իշխանությունը խոստումներ է տվել ժողովրդին, և ժողովուրդը սպասում է, որ դրանք կիրականացվեն։

«Կառավարությունը եկել է հստակ օրակարգով՝ տնտեսական հեղափոխության օրակարգով, որը պետք է բարելավվեր իջևանցու, գյումրեցու սիսիանցու, ղափանցու, արմավիրցու կենսապայմանները։ Մարդիկ այլևս չեն տեսնում էդ բարելավումը։ Այդ խոստումների կարմիր գիծը, որ մինչև այդ գիծը, կարծես թե, կար հավատ, որ հիմա, շուտով, հեսա ևս մեկ ամիս, ևս երկու ամիս, ևս երեք ամիս՝ լավ է լինելու, այսինքն, հանրության համբերությունը և սպասումների ակնկալիքները մոտենում են էդ կարմիր գծին, որից այն կողմ Կառավարությունը լրջորեն պետք է մտածի թե՛ իր վարկանիշի, թե՛ օպերատիվորեն կիրառվելիք քայլերի մասին»,- կրկին զգուշացնում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Տիկին Զոհրաբյանը նաև կասկածներ ունի Ոստիկանության գործողությունների համաչափության մասով, նա արդեն իսկ դիմել է Ոստիկանությանը պարզաբանումներ ստանալու համար։ Իսկ ահա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ոստիկանության գործողությունները չի քննարկում, ըստ նրա, հրահրողները նրանք էին, որոնք ժողովրդի թիկունքում զբաղված են նրան իշխանության դեմ տրամադրելով։

«Ես վստահեցնում եմ, որ դրանք հրահրում են հատուկ մարդիկ, որպեսզի ավելի սրեն իրավիճակը, և նաև միշտ հակահեղափոխությունը, որ մեզ ուղեկցում է, նման դեպքերում հասնում է նման վայրեր, և իր ներդրումն է ունենում բացասական իմաստով, և, հետևաբար, մենք պետք է շատ նրբանկատ ու շատ զգույշ լինենք ու մեր ժողովրդի հետ շփվենք էնպես, ինչպես սովոր ենք շփվել»,- բացահայտում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը զգուշացնում է, որ իշխանությունը գիտի, թե ովքեր են սադրողները, նրանք սոցիալական հարց լուծողներ չեն, գործարարներ են, որոնք միլիոնավոր դոլարներ են աշխատում Տավուշի մարզի անտառներից․ «Բա հենց զբաղվում է, որ էսպիսի ռեակցիաներ են տալիս, էլ զբաղվելը ո՞նց է լինում, բա հենց զբաղվելու պատճառով է սենց իրավիճակ առաջանում, որ եթե էդ մարդիկ հասկանում են, որ իրենց ոտքը տրորվում է, իրենք պատրաստ չեն ամսական 10 հազար, 20 հազար դոլարից պակաս (կարող է ես պակաս թվեր եմ ասում) գումարներ վաստակել, և հիմա իշխանությունը հենց էդ խնդիրն ա ուզում լուծի և սոցիալական արդարությունը լուծի ու վերականգնի»։

Ի դեպ, պարոն Աղազարյանը ճանապարհ փակելու մեջ սարսափելի բան չի տեսնում, եթե դա տևի մինչև կես ժամ՝ ուշադրություն հրավիրելու համար։ Եթե իշխանությունը որևէ լուծում չգտնի, միջպետական ճանապարհը ժամերով փակելը նրա համար նույնպես խնդիր չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան