Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Տնօրենի պարտականությունները կատարող Յուրի Իգիթխանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեցին Յուրի Իգիթխանյանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

«Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը»,- նշեց Իգիթխանյանը:

Ըստ նրա՝ նոր տնօրենը պաշտոնում կես տարով է նշանակվում, որից հետո նրա լիազորությունները կարող են երեք ամսով երկարացվել, բայց միայն մեկ անգամ:

«Իմ պաշտոնավարման կես տարին լրացել է, մինչ հաջորդ մրցույթը երեք ամիս կար: Ես կարող էի շարունակել մնալ տնօրենի պաշտոնում, սակայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այլ բան է որոշել»,- ընդգծեց Յուրի Իգիթխանյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի խոսքով էլ՝ խնդիրը հենց այդ երեք ամիսների մեջ է, որոնց ընթացքում թատրոնը պետք է տնօրեն ունենա, թեկուզ՝ տնօրենի պաշտոնակատար:

«Իգիթխանյանն աշխատանքից ազատվել է միավորված խոշոր նախարարության այն բաժնի կամ վարչության կողմից, որը մշակույթի հարցերով է զբաղվում և ղեկավարվում է փոխնախարար Արա Խզմալյանի կողմից: Այս կես տարվա ընթացքում, ինչ թատրոնի ղեկավարն եմ, երեք նախարար է փոխվել։ Առաջին երկուսի հետ խնդիրներ չենք ունեցել, սակայն Արա Խզմալյանի հետ մեզ չի հաջողվում հանդիպել, անընդհատ պատասխանում են, որ ժամանակ չկա ու չգիտեն՝ երբ կլինի»,- նշեց Կարեն Ներսիսյանը:

Պարզաբանելով թատրոնի տնօրենի պաշտոնից ազատումը՝ Յուրի Իգիթխանյանը նշեց. «Ես միայն աշխատել եմ, բարեփոխումներ արել, որոնք հանգեցրել են թատրոնի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրության աճին։ Ազատվել են նրանք, ովքեր չեն կարող աշխատել նոր պայմաններում»:

Նշենք, որ Ստանիսլավսկու անվան  պետական ռուսական թատրոնում այս օրերին պետք է տնօրենի մրցույթ անցկացվեր: Այդ պաշտոնի համար ընդամենը մեկ թեկնածու լինելու պատճառով մրցույթը չեղյալ հայտարարվեց և երեք ամսով հետաձգվեց:

Նելլի Մելքոնյան