Կկառուցվի և կվերակառուցվի 40 դպրոց, 5 բուհ. կառավարությունը սկսում է կրթօջախների շինարարության լայնածավալ ծրագիր

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Պետությունն աննախադեպ ծավալի ֆինանսական ներդրում է կատարում կրթության ոլորտում։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծին, որով առաջարկվում է հիմնանորոգել կամ կառուցել մի քանի տասնյակի հասնող ուսումնական հաստատություններ։ Այսպես, գործադիրը 834 միլիոն դրամ հատկացրեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ Հայաստանի դպրոցներում 284 նոր լաբորատորիա ստեղծելու նպատակով։ Կքանդվեն ու զրոյից կկառուցվեն 5 ավագ դպրոցներ երկուսը Երևանում, մեկական էլ Մասիսում, Ալավերդիում ու Հրազդանում։

Նախագծա-նախահաշվարկային աշխատանքների համար կառավարությունը հատկացնում է 129․8 միլիոն դրամ, հետագայում՝ գումար կհատկացվի կառուցման նպատակով։ Անցած տարում արդեն վերանորոգվել է 5 ավագ դպրոց, ևս 8-ի շինարարությունն այս տարի կսկսվի։ Կառավարությունն ուրախ լուր ունի նաև Արմավիրի տարածաշրջանային քոլեջի և Շիրակի քոլեջի անձնակազմերի համար, որոնցում ևս շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքներ։

30 հանրակրթական և 10 ավագ դպրոցների նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի մշակման նպատակով կառավարությունը հատկացրեց 36 միլիոն դրամ։ Տեսադաշտից դուրս չի մնա բարձրագույն կրթական համակարգը՝ 1․7 միլիարդ դրամ գումարով կվերանորոգվեն և կկահավորվեն Ուսանողական ավանի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Պետական կոնսերվատորիայի և Գորիսի պետական համալսարանի շենքերը, իսկ մինչ այդ, 68 միլիոն դրամ կծախսվի, որպեսզի իրականացվեն նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ։ Նախարար Արայիկ Հարությունյանի տեղեկություններով՝ երբեք պետությունն այսպիսի մեծ ծավալի ուշադրություն չի արժանացրել կրթական ոլորտին։

«Սա նախագծերի մի մեծ փաթեթ է, որը միտված է կրթության որակի բարձրացմանը՝ թե՛ բովանդակային տեսակետից, թե՛ շենք-շինությունների ֆիզիկական որակի տեսակետից, ինչն անմիջական ու ուղիղ ազդեցություն ունի կրթության որակի վրա։ Եվ ըստ այդ նախագծերի՝ տասնյակ ուսումնական հաստատություններ ներառվում են կառուցման, վերակառուցման ծրագրերի մեջ։ Մենք գործ ունենք հանրակրթության ոլորտում դպրոցաշինության լայնածավալ ծրագրի հետ։ Կրթության ոլորտում նախարարության հնաբնակների հետ խոսեցի, որ այս ծավալի աշխատանքների մեկնարկ երբեք չի տրվել։ Գումարեմ սրան՝ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է 8 քոլեջի շինարարություն և 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն»,- կառավարության նիստում ասաց նախարարը։

Որտեղի՞ց պետությանը այսպիսի ֆինանսական միջոցներ, շատերին հետաքրքրող հարցի պատասխանն շտապեց տալ կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Գումարը գոյացել է հարկային հավելյալ հավաքագրումներից՝ քաղաքացին ավելի շատ է ՀԴՄ պահանջել, տնտեսվարողները ավելի քիչ են թաքցրել հարկերը։

«Շատ կարևոր է, որ այս մասին մենք խոսենք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա և տեսնի, որ նմանատիպ պատասխանատու մոտեցումը՝ հարկերի վճարման, ՀԴՄ-ների պահանջելու առումով, ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի վրա»,- նկատեց Տիգրան Ավինյանը։

Հանրակրթական դպրոցների ֆիզիկական մաշվածության և անտանելի պայմանների մասին պատմում է նաև Factor TV-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» ֆիլմաշարը։ Տավուշի մարզի Սարիգյուղի դպրոցում բարեկարգ են միայն 1-ից 4-րդ դասարանների դասասենյակները։ Դասարաններից որոշներում պոկվել են մանրատախտակները, որոնք առանձնացրել են սենյակի անկյունում։ Ուսուցիչները բողոքում են, որ կիսավեր դասարանում դասապրոցեսը դառնում է ոչ արդյունավետ։ Մրոտ ու քայքայվող պատերով է աչքի ընկնում Արագածոտնի մարզի եզդիաբնակ Կանիաշիր գյուղի դպրոցը։ 1983 թվին կառուցված շենքը երբեք չի վերանորոգվել։ Ձյան ու անձրևի ժամանակ տանիքից կաթում է։ Դասերն անցնում են խոնավության, նավթի հոտով դասարաններում՝ սպասելով առաստաղից թափվող մրին։ Դպրոցը չի ջեռուցվում, չունի նաև սանհանգույց։ Աշակերտները կարիքները հոգում են դուռ ու տանիք չունեցող մի շինությունում։ Բարեկարգ դասարանների կարոտ են նաև Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի աշակերտները։ 10 աշակերտ ունեցող դպրոցում վաղուց կրթությունը թերի միջնակարգ է։ Բարձր դասարաններ տեղափոխված երեխաները տասնամյակներ է՝ կրթությունը շարունակում են հարևան գյուղերում։ Հիմնադրման օրից Աճարկուտի դպրոց շինարարի ոտք չի մտել։

Կրթության փորձագետ Արմեն Քթոյանի գնահատմամբ՝ մտահոգիչ վիճակում են ուսումնական հաստատությունների շենքային պայմանները։ Պաշտոնական տվյալներով՝ շուրջ 1400 դպրոցներից 460-ը հիմնանորոգման, 380-ն էլ վերանորոգման կարիք ունի, 70 դպրոց չունի ջրամատակարարում, 140 դպրոց կոյուղու հետ կապված խնդիր ունի, 440 դպրոց չունի լոկալ ջեռուցման համակարգ։ Ըստ պարոն Քթոյանի՝ նախորդ տարիներին շենքային պայմանների բարելավմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել, ծրագրերն իրականացվել են անբավարար արդյունավետությամբ։

«Շենքային անբավարար պայմանները աշակերտների, ուսուցիչների, ծնողների կողմից նշվում է որպես կրթական մակարդակի, կրթական ծառայություններից ցածր որակի կարևոր գործոններից մեկը, բայց ոչ ամենակարևորը։ Սա գլոբալ խնդիր է, կարծում եմ գիտակցումը կա, այլ հարց է, թե որքանով ունենք այդ ռեսուրսները այդ խնդիրները միանգամից լուծելու համար։ Բոլոր իրականացված ծրագրերով հատային լուծումներ են եղել։ Հիմա ընթացքի մեջ է և 2019-ին ավարտվում է Կրթության բարելավում վարկային ծրագիրը Համաշխարհային բանկի միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Այնտեղ դրված էր 17 դպրոցի հիմնանորոգման պլան, հետո դա իջեցվեց 12-ի, 5 տարի ծրագիրն իրականացվում է, ունենք 5 ավագ դպրոց հիմնանորոգված»,- պատմեց Արմեն Քթոյանը։

Ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը պնդում է՝ շատ դպրոցներում ուշադրություն չի դարձվում, թե ինչպիսի միջավայրում է սովորողը ներգրավվում դասապրոցեսին։

«Զարգացած կրթական մոդելներին երբ նայում ենք, մարդիկ՝ սկսած աթոռի սանտիմետրից, լուսավորության աստիճանից, պատերի գունավորումից, մաքուր օդից ու մնացած գործոններից կարևորում են, կարելի է ասել՝ հավասար բովանդակությանը կարևոր գործոն է միջավայրը։ Եթե 5-6 ժամ դպրոցում անցկացնող երեխան չունի զուգարան, էլ ի՞նչ կլրթության որակի մասին կարող է խոսք լինել կամ բնական կարիք ունենալու պարագայում ինքը չի կարող հոգալ, պատկերացրեք՝ ինչ մտավոր ցրվածություն կառաջանա և այլն։ 30 տարին բավարար էր այսօր ունենալու քիչ թե շատ տանելի պայմաններով հանրակրթական դպրոցներ, եթե չլինեին կոռուպցիոն գործարքները։ Եթե նոր հատկացումները արդյունավետ ծախսվեն… խնդիրը կարելի է լուծել շատ արագ»։

2019 թվականի պետական բյուջեով կրթության բյուջետային ծախսերի համար տրամադրված է 140 միլիարդ դրամից ավելի գումար, որից ընդամենը 2․6 միլիարդն է ուղղվում դպրոցաշինությանը։ Ըստ փորձագետի՝ դպրոցների պայմանները բավարար մակարդակի բերելու գործընթացի տեմպն արագացնելու կարիք կա։

«Եթե այս տեմպը պահենք, մեզ տասնամյակներ են պետք, բայց այն, որ կառավարությունը լրացուցիչ եկած, չնախատեսված միջոցների նշանակալի մասնաբաժինը ուղղում է այդպիսի ծախսերի իրականացմանը, դա նշանակում է՝ որ դա որես գերակայություն ընդունվում և ճանաչվում է։ Եթե մենք ֆիքսվենք այս պահի եղածով, տեմպը բավարար չի։ Ես հույս ունեմ, որ արագացում կլինի»,- ասաց պարոն Քթոյանը։

Փորձագետների գնահատմամբ՝ կրթության որակի բարձրացումը համալիր պրոբլեմ է և միայն շենքային պայմանները բարելավելով այն լուծում չի ստանա։ Անհարժեշտ է ինչպես բաձրացնել ուսուցիչների աշխատավարձերը, այնպես էլ վերանայել կրթական ծրագրերն ու դասագրքերի որակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան