ՄԱԿ-ի ԱԽ-ն կքվեարկի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցի շուրջ
Քաղաքականություն
11.09.2017 | 16:21ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կքվեարկի ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու ԱՄՆ առաջարկը՝ ի պատասխան այդ երկրի կողմից իրականացված միջուկային փորձակումների: Դա հաստատել է ԱԽ-ում նախագահող Եթովպիայի պատվիրակությունը, հայտնում է tass.ru-ն:
Քվեարկությունը կկայանա օրվա երկրորդ կեսին:
Ենթադրվում է, որ կարգելվի ԿԺԴՀ-ին նավթի և նավթամթերքների մատակարարումները, ինչպես նաև հյուսիսկորեական տեքստիլի արտահանումը: