Գրությունն ուղարկվել է Ազգային ժողով. Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության
Հասարակություն
15.06.2019 | 12:16ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով»,-ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել այն:
Նշենք, որ նա հարցաքննության է կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցված քրեական գործի շրջանակներում: