Գագիկ Ծառուկյանը պատռել է հարցաքննության թերթիկն ու չի ներկայացել Քննչական կոմիտե
Հասարակություն
13.06.2019 | 12:02«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը երեկ երեկոյան վկայի կարգավիճակով հարցաքննվելու է հրավիրվել Քննչական կոմիտե՝ Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և տան մուտքը հրկիզելու գործով:
Գագիկ Ծառուկյանը, սակայն, մինչ այս պահը չի ներկայացել Քննչական կոմիտե, ավելին՝ նա պատռել է հարցաքննության ներկայանալու ծանուցումը։ Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:
Լիլիթ Շաբոյան