Օրենքի և մեր կանխավարկածի խախտում ենք տեսնում․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ՊՎԾ հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

– Պարո՛ն Մուրադյան, Պետական վերահսկողական ծառայությունն այս շաբաթ հաղորդագրություն էր տարածել, որ ուսումնասիրություն է արել ԵՊԲՀ-ում, և ուսումնասիրության մեջ հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու համար նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Համալսարանն արձագանքեց, թե որքանո՞վ է պրոֆեսիոնալ կամ գործընկերային հայտարարություն անել, այն դեպքում, երբ դուք պատասխանելու ժամանակ ունեիք մինչև հունիսի 15-ը: Այս փոխադարձ մեղադրանքներն ի՞նչ փուլում են, այն դեպքում, հատկապես որ ՊՎԾ-ն երկրորդ հաղորդագրությունը տարածեց՝ նշելով, որ նման հայտարարությունների դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չունեն:

– Այդ ուսումնասիրությունները սպասված էին մեզ համար, նաև շատ ցանկալի էր, որ այդ ուսումնասիրություններն իրականացնեն: Եվ երբ սկսում էին ուսումնասիրությունները, առանձին գործելակարգային ձևակերպումների խնդիրներն անգամ, որ ունեին իրենց հանձնարարագրում, մեզ համար պատճառ չհանդիսացան, որ վիճարկենք դրանց նպատակահարմարությունը: Սակայն միասին աշխատելու վեց ամիսների ընթացքում ՊՎԾ-ի մեր գործընկերները վկայում են, որ մենք եղել ենք շատ պրոֆեսիոնալ և կառուցողական։ Եվ ընդամենը պահանջում էինք պահպանել օրենքի տառը: Մասնավորապես՝ ընթացակարգային բոլոր խնդիրները պետք է իրավաչափ լինեն: Իսկ իրականացված ամբողջ ուսումնասիրությունն ավարտուն է համարվում, երբ ուսումնասիրության արդյունքում հավաքված նյութերը, տեղեկանքը և մեր արձագանքը՝ երեք փաստաթուղթ միասին են և նոր միայն ենթակա են հրապարակման: Կան նյութեր, ի դեպ՝ տեղեկանք և հայտարարություն, որոնք տարբերվում են իրարից, որտեղ որևէ դրական նյութ, որը տեղեկանքում տեղ է գտել, չկա հայտարարության մեջ: Եթե փաստարկն այն է, որ ՊՎԾ-ն չի գալիս նրա համար, որ շոյի գլուխը և դրական նյութերի մասին տեղեկացնի, ապա ինչո՞ւ են դրանք զետեղվել տեղեկանքում: Իսկ եթե կա, ապա պետք է տեղեկանքի մեջ էլ լինի: Ընդհանրապես, եթե օրենքի տառը ֆիքսում է՝ երեք փաստաթուղթ, ավարտված ուսումնասիրություն, հայտարարություն, եթե նրանցից մեկն օրենքով սահմանված ժամկետում չկա, ինչո՞ւ է հայտարարություն արվել: Սա վկայում է մի բանի մասին, որ մարդիկ, որոնք ուզում են բժշկել, բժշկական լեզվով ասած՝ առողջացնել, իրենք բժշկելու կարիք ունեն: Եթե խախտում են, ինչպե՞ս են մեզ օգնելու: Մենք համարում ենք, որ այս ուսումնասիրությունը շատ կարևոր է, որովհետև թափանցիկ մթնոլորտ է ապահովում միջազգային դաշտում: Մենք շատ էինք սպասում այս ուսումնասիրությանը, և խնդրել էինք շատ խորը ուսումնասիրություն իրականացնել և աջակցել ենք: Ոչ թե հիասթափված կամ զարմացած ենք, ուղղակի իրավատեր ենք:

– Զարմացած եք, որ չէին սպասել մինչև ժամկետի ավարտը և այդ երեք փաստաթղթերը, որ նշեցիք, ամբողջությամբ չե՞ն հրապարակել:

– Եթե ճաղատ մարդու տեսնեք, որը մազաբուժության մասին է խոսում, երևի, Դուք էլ կզարմանաք: Եթե մարդ գալիս է, օրենքն ապահովելու նպատակով ուսումնասիրություն է իրականացնում, և ինքը խախտում է, կարծում եմ՝ զարմանքն այստեղ ավելորդ չէ: Եվս մեկ անգամ կրկնեմ, օրենքով՝ երեք փաստաթուղթ պետք է լիներ, ուսումնասիրությունը համարվեր ավարտված, և լիներ հայտարարություն: Եղավ կրկնակի հայտարարություն, որ եթե անգամ լինեին ձեր կողմից բերված փաստարկները, դա որևիցե կերպ չէր կարող ազդել մեր հայտարարության վրա: Սա նշանակում է՝ ասեք, չասեք, ապացուցեք, դա որևէ կերպ չի փոխելու մեր գրած տեղեկանքը և դրանից բխող հայտարարությունը: Ուստի այստեղ և՛ օրենքի խախտում ենք տեսնում, և՛ տեսնում ենք, որ մեր կանխավարկածը խախտված է: Ես կարծում եմ, որ այս հատվածում Գլխավոր դատախազությունը պետք է դիտարկի ոչ միայն այն նյութերը, որոնք վերաբերում են այս չորս տարիների ընթացքում կատարված վիթխարի աշխատանքին, այլ նաև ՊՎԾ-ի կողմից ընթացակարգային իրավաչափությանը համապատասխանող գործընթացին:

– Դուք պատրաստվո՞ւմ եք ինչ-որ հակաքայլ անել:

– Միանշանակ: Մենք հրատապ գիտական խորհրդի նիստ ենք գումարել, այսօր առանձին հոգաբարձուներ, որոնք մտահոգված են, եկել են, և քննարկել ենք միասին այս հարցը: Քննարկել ենք մեր իրավապահների հետ, և միանշանակ օրենքով սահմանված ժամկետների մեջ ոչ միայն վիճարկելու ենք, այլև մենք պետք է հիմնավորենք տեղեկանքում տեղ գտած որոշ դրույթների ճշմարտացիությունը, բացատրվեն նաև ընթացակարգային իրավաչափության հարցերը, որոնք խիստ վրդովմունք են առաջացրել պրոֆեսորադասախոսական կազմի կողմից:

– Ինչի՞ մասին է խոսքը, հատկապես, որ ՊՎԾ-ի հայտարարության մեջ կար շուկայականից ավելի բարձր գնով ինչ-որ գույք ձեռք բերելու և այն առևտրային նպատակով օգտագործելու մասին:

– Զավեշտալի է, որովհետև դրան հետևող հայտարարությունում խնդրել են, որ մենք չհրապարակենք նյութում տեղ գտած որոշ առարկայական կողմերը։ Եվ փաստացի ստացվում է, որ նրանք կարող են ինչ-որ դրվագային հայտարարություն անել՝ առանց մեզ լսելու, և մեզ հորդորում են, որ այդ մասին չխոսենք: Եթե խոսում եք այդ գնման մասին, ուրեմն՝ խոսեք նաև մյուս գնումների մասին: Եվ, առհասարակ, տեղեկանքում շատ քաղաքակիրթ եզրույթներ են կիրառված՝ «հնարավոր է», «կարող է», մինչդեռ հայտարարությունը հնչում է՝ ինչպես 37 թվի դատավճիռը՝ միանշանակ և բեկման ոչ ենթակա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան