Ո՞վ է այդ խելագարը, որ հակադրության մեջ մտնի Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության հետ. Վլադիմիր Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ

– Պարո՛ն Կարապետյան, երեկ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխանական թեկնածու Գրիգոր Գուլյանը պարտվեց, հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը, ըստ էության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն է։ Ինչպե՞ս եք գնահատում նման արդյունքը և ինչո՞վ եք բացատրում իշխանական թեկնածուի պարտությունը։

– Վարչապետն այսօր գնահատական է տվել, որի հետ ես համաձայն եմ։ Իհարկե, երկակի տրամադրություն կա՝ պարտությունն ակնհայտ է, և դրա հետ պետք է հաշտվել։ Բայց ավելի կարևոր գնահատականն այն է, թե ինչին է ձգտում այս քաղաքական ուժը, Նիկոլ Փաշինյանը՝ ազատ, արդար ընտրությունների: Վերջին շրջանում, երբ նա պատմում էր Հայաստանում ընտրական ցիկլերի՝ Երևանի ավագանու, այնուհետև ԱԺ ընտրությունների մասին, երբեք չէր ասում, թե որ քաղաքական ուժը որքան ձայն է ստացել։ Շեշտադրումը միշտ եղել է այն, որ հաղթել է ժողովրդավարությունը, և մենք ունեցել ենք ազատ ու արդար ընտրություններ, որոնք ճանաչվել են բոլոր հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Հիմա ունենք տեղական ընտրություններ, որոնք գնահատում են տեղական դիտորդները։ Եվ մենք գոհ ենք, որ ՏԻՄ ընտրությունները գնահատվում են ազատ և արդար։ Այս քաղաքական թիմի կարևոր նվաճումը դա է։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Աբովյանի ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, որ հեղափոխությունը հաղթեց հենց նրա համար, որ տեղ-տեղ իշխանությունը հաղթի, տեղ-տեղ՝ այլ ուժեր։ Մինչդեռ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գտնում է, որ հեղափոխությունն Աբովյան չի հասել, որ դա Աբովյանի քաղաքապետի և նրա հովանավոր ԲՀԿ-ի հաղթանակը չէր, դա Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն էր: Ինչպե՞ս հասկանալ այս հակասական մեկնաբանությունները:

– Ես հակասություն չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը դեռևս 10 տարի առաջ է ասել, որ իր պատկերացրած Հայաստանն այն է, որ իրար փոփոխող իշխանություններ հաստատվեն, և հենց դա էլ կլինի ժողովրդավարության հաղթանակը։ Ինչ վերաբերում է մարզպետի խոսքին, վարչապետը բազմիցս է ասել, որ չինովնիկների 97-98 տոկոսը մնացել է հին ժամանակներից։ Վերջերս դա շատ սուր արտահայտվեց դատական համակարգում՝ մեկը մյուսին հետևող հրաժարականները։ Եվ բոլորն են ընդունում, որ դատական իշխանությունը չի արտացոլում ժողովրդի ցանկությունները, չի վայելում ժողովրդի համակրանքը։

– Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի  ղեկավարության միջև կա նկատելի և այդպես էլ չթուալցող լարվածություն։ Օրերս Ն.Փաշինյանը հայտարարեց, թե ինքն Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը տեղեկացրել է ԼՂՀ կարգավորման իր տեսլականի մասին, նրանք առարկություններ չեն ունեցել, բայց դուրս գալուց հետո իրենց օգնականին հանձնարարել են ֆեյսբուքում գրել՝ հողերը ծախում են։ Ձեր տպավորությամբ՝ ինչի՞ շուրջ է այդ տարաձայնությունը, որը ոչ միայն չի հարթվում, այլև, կարծես, խորանում է։

– Ես չեմ պատկերացնում, որ մեկը կարող է այդքան անխոհեմ գտնվել, որ որոշակի տարաձայնությունների մասին մտածի մի իշխանության հետ, որը Հայաստանում վայելում է ժողովրդի աջակցությունը։ Ո՞վ է այդ խելագարը, որը հակադրության մեջ մտնի Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Կարծում եմ՝ այդպիսի բան չկա, վստահ եմ, որ կա խորը ընկալում այն գործընթացների, որոնք տեղի են ունենում Հայաստանում:

– Արցախի ղեկավարության մոտ մտավախություն կա՞, որ հեղափոխությունը կարող է տեղափոխվել նաև այնտեղ:

– Նիկոլ Փաշինյանը մեկն էր, ով անցած տարվա մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելուց մեկ օր անց, շտապեց Արցախ և իր աջակցությունն ու վերաբերմունքը հայտնեց այն գործընթացներին, որոնք սկիզբ էին առնում այնտեղ: Նա իր աներկբա աջակցությունը հայտնեց Բակո Սահակյանին, և չեմ կարծում, թե ԱՀ նախագահը կարող է դա չգնահատել և այլընտրանքային կարծիք ունենալ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վերաբերմունքի հանդեպ։

Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից ՌԴ արտգործնախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովայի կատարած՝ «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն» գրառումն այնպիսի բուռն և հակասական արձագանք ունեցավ, որ նա ստիպված փոխեց այն ու լրացուցիչ մեկնաբանություն տվեց։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում Մարիա Զախարովայի նման պահվածքը։

– Այդ հակասական գնահատականների մի մասը հնչեցվել է նախկին հանցավոր իշխանության բեկորների կողմից։ Իսկ Մարիա Զախարովան հաստատեց իր խորին հարգանքը մեր իշխանությունների նկատմամբ, այն մտքերի նկատմամբ, որ վարչապետ Փաշինյանն էր արտահայտել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան