Չպետք է նստել Հայաստանում և ասել՝ լինենք ամենալավ թատրոնը. Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մեր գլխավոր նպատակն է, որ Համազգայինը դառնա աշխարհի ամենահետաքրքիր թատրոններից մեկը: Չպետք է նստել Հայաստանում և ասել՝ լինենք ամենալավ թատրոնը, պետք է լինել աշխարհի թատերական մթնոլորտի կիզակետում։ Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Այս տարի թատրոնը ներկայացրել է «Հաղթանակի գենեզիս», «Ճշմարտություն» և «Մինուս երկու» ներկայացումները: Նարինե Գրիգորյանի խոսքով՝ Համազգային թատրոնը նաև  նոր ձևաչափով է հանդես գալիս:

«Նոր ձևաչափը կոչվում է թատերայնացված ընթերցանություն, որի ժամանակ թատերասեր հանրությունը հնարավորություն ունի ծանոթանալ հայ և համաշխարհային ժամանակակից դրամատուրգիային: Սեղանի շուրջ նստած դերասաններն ընթերցում են պիեսը, տեղում խաղում դերը, իսկ ընթերցանությունից անմիջապես հետո տեղի է ունենում քննարկում, որի ընթացքում հանդիսատեսն արտահայտում է իր կարծիքը։ Շատ հետաքրքիր մոտեցում է, արձագանքները միայն դրական են»,- նշեց Նարինե Գրիգորյանը:

Ըստ նրա՝ այս տարի թատրոնում գերակշռում են հայ և ֆրանսիացի գրողների ստեղծագործությունները, հաջորդ տարի ամերիկյան լավագույն պիեսներին են անցնելու: «Տարին ֆրանսիական է ստացվել։ Բայց հուլիսին արդեն ունենք Լևոն Մինասյանի պիեսը՝ «Ժառանգորդը»»,- գեղարվեստական ղեկավարը:

Թատրոնի նորանշանակ տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով էլ՝ այս ընթացքում հասցրել են Լիբանանում ու Ռուսաստանում հյուրախաղեր ունենալ: Առաջիկայում ևս  հյուրախաղեր են սպասվում:

Բացի այդ՝ հուլիսին Մոսկվայում մասնակցելու են «Վերածնունդ» փառատոնին, իսկ օգոստոսին՝ Լիտվայում կայանալիք փառատոնին:

Առաջիկայում նաև Հովհաննես Թումանյանի 150 և Սոս Սարգսյանի 90-ամյակներին նվիրված պրեմիերա է լինելու. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը՝ առանց տեքստային փոփոխությունների։ Բացի այդ՝ նաև Գարի Քյոսայանի բենդի հետ «Ջազը թատրոնում» խորագրով համերգ-ներկայացում է նախատեսվում՝ նվիրված Շառլ Ազնավուրին։

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ընդգծեց, որ ծրագիր ունեն նաև՝ ուղղված մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելուն. արդեն հունիսի 5-ին ներկայացում ունեն Գյումրիում, հուլիսին էլ կլինեն Տավուշում:

Նելլի Մելքոնյան