Ինչո՞ւ է ԱԻՆ-ը 21-րդ դարում ճիպոտով ու լաթով կրակ հանգցնում. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ճիպոտներով ու լաթերով կրակը հանգցնում: 

Նախարարությունից պարզաբանեցին. «Նախ՝ այդ միջոցը կիրառվում է մյուս միջոցների հետ զուգահեռ: Հրդեհաշիջման մարտավարության ընդունված միջոց է այն: Դա նման է վառվող մոմը փչելուն: Ինչից է կրակը առաջանում, երբ հրավառ նյութ է լինում, հրդեհավտանգ, որը ունակ է այրվելու, այն արձակում է որոշակի գոլորշիներ, որոնք միախառնվում են թթվածնի հետ, եւ կրակ է բռնկվում: 

Հիմա այդ բույսերից առաջանում են նման գոլորշիներ, որոնք խառնվելով թթվածնի հետ՝ բռնկվում են: Իսկ երբ ուժեղ հարվածներ են հասցնում կրակին, այդ գոլորշիների խտությունը նոսրանում է մթնոլորտում, ու դրանով կրակը մարվում է: Երբ ճիպոտի կամ որեւէ լաթի միջոցով ուժեղ հարվածներ ենք հասցնում, գոլորշիների կոնցետրացիան օդի մեջ պակասում է, հետո մարում է»,- ասված է նրանց պարզաբանման մեջ: Հետաքրքիր է՝ եթե ճիպոտներն ու լաթերն այդպես արդյունավետ են մարում հրդեհը, մարդկությունն ինչո՞ւ է նոր մեթոդներ հորինել: Ամեն դեպքում տխուր իրողություն է, որ ԱԻՆ-ը հրդեհ հանգցնելու կարողություն չունի»:

 

Առավել մանրմասն՝ թերթի այսօրվա համարում: