Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք. վարչապետը՝ հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու մասին

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով:

«Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետև համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա և մենք ցանկանում ենք ոգևորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետև մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ: 

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները և բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարևորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը: 
Վարչապետը նաև շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: 

«Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», – ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Հանդիպմանը քննարկվել են նաև խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր: