Նոր իշխանությունն ինձ համար սև արկղ է, շատ բան հասկանալի չէ. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
12.06.2026 | 20:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Հետընտրական Հայաստան․ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 19:55
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
12.06.2026 | 19:41
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
12.06.2026 | 19:28
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից հրապարակված համաձայնագրի պայմանները ճշմարտության հետ կապ չունեն
12.06.2026 | 19:13
ՔԿԾ-ն նպատահակարմար չի գտնում թույլատրել նկարահանել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պայմանները. Factor TV-ի դիմումը մերժվել է
12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, տարիներ առաջ Դուք ասում էիք, թե արդեն հոգնել եք ընդդիմադիր լինելուց: Այսօր տեղեկություններ են հրապարակվում, որ ցանկանում եք քաղաքական ալյանս ձևավորել, որը լինելու է հակաիշխանական։ Նորից քաղաքականություն վերադառնալու ցանկությո՞ւն ունեք։

– Միգուցե «հոգնել» արտահայտությունն օգտագործել եմ, բայց մեջը, երևի, կատակի մաս եղել է։ Ինչ վերաբերում է ալյանսին, ապա նման բան չի ստեղծվում։ Դուք ակումբի մասին եք լսել, նման ցանկություն կա։ Անկախ պետություն դառնալուց հետո թվում էր, թե մենք կվերցնենք Արևմտյան Եվրոպայի համակարգերից մեկը և նրանց նման կապրենք, բայց չստացվեց։ Արևմուտքում քաղաքական ակումբները շատ են տարածված, որոնք հասարակության հյուսվածքն են և թույլ չեն տալիս, որ հասարակությունն անկայուն լինի, անընդհատ հեղափոխություն, հեղաշրջում, տեռոր լինի։ Կարծում եմ՝ հիմա Հայաստանում շատ արդիական է ունենալ մի այնպիսի կառույց, որտեղ իշխանության և ընդդիմության տարբեր շերտերը կկարողանան իրար հետ քննարկում իրականացնել։ Ակումբը դեռ ձևավորված չէ, պարզ չէ, թե ովքեր պետք է լինեն անդամները, բայց աշխատանքները գնում են։ Ես կուզենամ լինի մի հարթակ, որտեղ տարբեր քաղաքական հոսանքների պատկանող բարձր որակի մասնագետները միմյանց հետ կկարողանան խոսել։ Դրսում իրար կհայհոյեն կամ թերթերում ինչ կգրեն, դա իրենց գործն է։ Թեև հանդիպումներից հետո դժվար է իրար հայհոյելը։

– Այդ ակումբում ավելի շատ կլինեն նախկի՞ն իշխանությունների կողմնակիցները։

– Բնական է, երբ սկսում ես մարդկանց հավաքել, հավաքում ես նրանց, ովքեր ճանապարհ են անցել, և որոնց ճանաչում ես։ Նորերից շատերին չեմ էլ ճանաչում, և դեռ դժվար է հասկանալ, թե նրանցից ով ինչ դերակատարություն և փորձ ունի։ Բնական է, որ սկզբնական շրջանում ծանրությունը մի կողմ կթեքվի, բայց ակումբը հասարակությանը կներկայացնեմ այն ժամանակ, երբ հավասարակշռությունը ձևավորված կլինի։ Երևի՝ աշնանը։

– Իսկ Դուք առաջիկայում ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունե՞ք։

– Դժվար է ասել, բայց իմ անցած ճանապարհն ինձ հուշում է, որ ավելի ճիշտ է կանգնած լինել՝ չասեմ ավելի վերև, բայց կազմակերպել ինչ-որ բաներ, և պարտադիր չէ հանրահավաքներ անես ու ասես՝ ձեր ձայնը տվեք ինձ։ Կյանքը ցույց կտա։

Հոկտեմբերի 27-ից հետո Դուք հանդիպել էիք Ռոբերտ Քոչարյանին և հորդորել որևէ դեպքում հրաժարական չտալ: Հիմա, երբ տարիների հեռվից եք նայում, Ձեր այդ հորդորը ճի՞շտ եք համարում։ Իսկ եթե նա հրաժարական տար, նոր նախագահական ընտրություններ տեղի ունենային, առաջադրվեիք նաև Դուք, ավելի վա՞տ զարգացում կամ տարբերակ կլիներ մեր երկրի համար:

– Եկեք ֆիքսենք՝ Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէր, որը կենթարկվեր իմ ասածին, ես իմ կարծիքն եմ ասել, որոշում ընդունողն ինքն էր։ Իսկ Հոկտեմբերի 27-ից հետո ի՞նչ եղավ ողջ իշխանությունը՝ ԱԺ նախագահը, վարչապետը գնդակահարված էին, մնացել էր միայն նախագահը։ Եվ կարևոր չէր, թե ով էր նա, եթե հրաժարական տար, երկրում քաոս կդառնար: Այն ժամանակ դա պետության համար կործանարար կլիներ: Ռոբերտ Քոչարյանը, թե մեկ ուրիշը կլիներ, ես նույն խորհուրդը կտայի։ Եվ եթե նա հրաժարական տար, մինչև նոր ընտրություններ լինեին, չեմ կարող ասել, թե ռազմաճակատում ինչ կկատարվեր։ Ադրբեջանում միանգամից կօգտվեին այդ վիճակից:

Ձեր կարծիքով՝ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տնտեսական, արտաքին, իրավապահ ոլորտներում գոյություն ունեցող իրավիճակին համարժե՞ք քաղաքականություն են վարում։

– Նախ՝ նոր իշխանությունն ինձ համար սև արկղ է, շատ բան ինձ համար հասկանալի չէ, թե ինչ են ուզում անել: Իմ կարծիքով՝ նրանց մոտ մի քիչ իլյուզիա կար, որ կարելի է կոռուպցիան հարյուր տոկոսով վերացնել։ Աշխարհում նման բան գոյություն չունի։ Ամեն տարի հրապարակվում է երկրների ցուցակը, և լավագույնը Նոր Զելանդիան է՝ 90 տոկոսով, Դանիայում մաքրությունն 85 տոկոսանոց է։ Հազարավոր տարիներ մարդիկ պայքարում են դրա դեմ։ Իսկ մեզ մոտ, կարծում եմ, դեռ դժվար է գնահատել արդյունքը։ Իհարկե՝ որոշ տեղերում վախ է առաջացրել և նվազած կլինի, բայց մեխանիզմները, որոնք վերացնում են կոռուպցիան, չկան։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան