Հայաստանում ձևավորվել է աշխարհի համար չափելի և ընկալելի կրթական համակարգ. ԿԳ նախարարն՝ Արցախում

Լուրեր

14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
Բոլորը

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ  հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ» նախաձեռնությանը:

Իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան  դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համար չափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ, Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:

ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության զարգացման պետական ծրագիրը /մինչև 2030 թվական/, որն ունի կարևոր բաղադրիչներ` հանրակրթության պետական ծրագիր, որն ամբողջությամբ կարգավորելու է կրթության ոլորտի զարգացման հեռանկարները: «Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարևոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձևը շատ արագ կաղավաղվի, և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև: Նշեմ, որ կրթական ձեռքբերումները միայն անկախության ժամանակաշրջանով չեն պայմանավորված. դրանց հիմքում նաև այն հզոր ներուժն է, որ կուտակել է մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում և հատկապես խորհրդային շրջանում, երբ առկա էր բավականին ուժեղ գիտակրթական համակարգ: Բնականաբար, այսօր այդ ներուժը պետք է համապատասխանեցնել մեր կրթական համակարգին»: Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե  արմատապես չփոխվի վերաբերմունքը  կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Հետևաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է  համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը պատասխանել է նաև Արցախի Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների հարցերին, որոնք վերաբերել են «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն»   առարկաներին, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական, պատմության առարկաների դրվածքի խնդիրներին:

Իր հերթին Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության կրթության համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք գրեթե նույնական են: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախի կրթական համակարգը դեռևս չի անցնել 12-ամյա պարտադիր կրթության և գործում է դպրոցների ֆինանսավորման բազային բանաձևը: Սլավիկ Ասրյանի խոսքով` Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց, որի առջև էլ խնդիր է դրված հասնել  Արարատյան բակալավրիատի  մակարդակի: Արցախի կրթության նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում գնալով ակտիվանում է օլիմպիական շարժումը, որի շնորհիվ Արցախի դպրոցականները Հայաստանի հանրապետական օլիմպիադներում տարբեր առարկաների գծով արժանացել են 40 մրցանակների և գովասանագրերի:

Խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել Ասկերանի շրջանի Իվանյանի, Սարուշենի, Նախիջևանիկի, Բերքաձորի, Ավետարանոցի գյուղերի դպրոցների ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Ասկերանի շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԳԹԿ ներկայացուցիչ Կարո Նասիբյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է: