Արդյոք հայ-ռուսական զորախումբը պարտավորվո՞ւմ է սպառնալիքի դեպքում պաշտպանել նաև հայ-ադրբեջանական սահմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Շուրջ մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ստեղծվելու է հայ-ռուսական համատեղ զորախումբ․2016 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ կառավարությունը ընդունեց որոշում, որով առաջարկեց ՌԴ նախագահին հայ-ռուսական համատեղ միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել։

Նախորդ տարվանից մինչև հիմա արդիական է հարցադրումը, թե զորախմբի դերակատարությունը ո՞րն է լինելու և ինչպե՞ս է այն ավելացնելու Հայաստանի անվտանգությունը։ Համատեղ զորախմբի համաձայնագրի հենց նախաբանում նշվում է, որ զորախումբը նախատեսված է կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելու համար։ Այն կոչված է կանխելու և հետ մղելու Ռուսաստանի և Հայաստանի դեմ հնարավոր զինված հարձակումը տարածաշրջանի սահմաններում: Զորախմբի խնդիրների մեջ է մտնում նաև երկու երկրների ցամաքային և օդային սահմանների պաշտպանությունը: Համատեղ զորախումբը կիրառվելու է Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համատեղ որոշմամբ, իսկ խաղաղ ժամանակ զորախմբի գործողությունները կանոնակարգվելու են կողմերի գլխավոր շտաբերի համատեղ հրամաններով:

Կարճ ժամանակում զորախմբի ստեղծման իրավական բոլոր գործընթացներն իրականացվեցին․այն հաստատվել է երկու երկրների կառավարությունների, վավերացվել ՌԴ դաշնային խորհրդի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, առաջիկայում էլ կներկայացվի Հայաստանի Հանրապետության խորհրդարանին։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին։ Զորախմբի կազմում են Գյումրիում տեղայակված ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի մի մասը, իսկ մարտական գործողությունների ժամանակ ներգրավված կլինեն նաև ՌԴ սահմանապահները:

Հավելենք, որ զորախմբի կազմի վերանայումը չի բացառվում։ Չնայած համաձայնագիրն այլևս գրեթե իրողություն է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե արդյոք զորախումբը պարտավորվո՞ւմ է պաշտպանել Հայաստանի պետական սահմանը, եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից` Տավուշի ուղղությամբ։ Համաձայնագրի տեքստից ըստ էության բխող այս հարցի պատասխանը մենք փորձեցինք ստանալ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարություններից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղարկված մեր գրավոր հարցումն անպատասխան մնաց, իսկ ահա Հայաստանի ՊՆ-ից ստացված պատասխանը հստակ չէր. դրանում մեր կողմից բարձրացված պարզ հարցին` արդյոք համատեղ զորախումբը մասնակցելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությանը` եթե լինի այդ ուղղությամբ սպառնալիք, տրված է անորոշ պատասխան. «Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի պաշտպանությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կողմից և ՀՀ Զինված ուժերը լիովին ունակ է համարժեք պատասխանելու 1994 թվականին կնքված հրադադարի խախտման գործողություններին։ Ինչ վերաբերում է ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ներառյալ ՀՀ միջազգային պայմանագրերի համաձայն ստեղծված կազմավորումների կիրառմանը, ապա այն իրականացվելու է համապատասխան կիրառման պլանների համաձայն»,- ասված է ՊՆ պատասխանում։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի համար հասկանալի է, թե ինչու ՌԴ ՊՆ-ից այդպես էլ պատասխան չստացանք: Նրա համոզմամբ` Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի վտանգի ենթարկի Ադրբեջանի հետ խորացող իր հարաբերությունները և հարցին, որտեղ ձևակերպվում է, թե ինչ կանի ՌԴ-ն, երբ ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, ռուսական կողմը խուսափելու է պատասխանելուց:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի փորձագետ Գարիկ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից նշված կիրառման պլանները գաղտնի են, ուստի նախարարության պատասխանը միանգամայն ընդունելի է: Փորձագետը, սակայն, համեմատելով ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունները, նկատում է, որ անհրաժեշտության դեպքում զորախումբը կիրառվելու է նաև Ադրբեջանի դեմ։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ևս նորմալ է համարում, որ հայ-ռուսական զորախմբի գործառույթների ամբողջական շրջանակը հստակ չի ներկայացվում: Նրա խոսքով` ՀՀ-ն միշտ էլ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանությունը ՀՀ ԶՈՒ-ն կարողանում է միայնակ իրականացնել:

Այսպիսով ստացվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համատեղ զորախումբ, որի գործառույթների մասին, սակայն, հստակ չի նշվում երկու կողմերից էլ և այդպես էլ պարզ չի դառնում` արդյոք այդ զորախումբը հարկ եղած դեպքում ներգրավվելո՞ւ է Հայաստանի սահմանի պաշտպանությանը, եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից։

Նկատենք, որ 1994 թվականին կնքված զինանադադարի պայմանագրի խախտումը Ադրբեջանի կողմից, կարծես թե, օրինաչափություն է դարձել։ Չնայած սրան` առավել հաճախ նշվում է, որ զորախումբը կոչված է պաշտպանելու Հայաստանի, այսպես ասած, արտաքին սահմանները, ինչպիսիք չգիտես ինչու` մինչ օրս համարվում է հայ-թուրքական սահմանը:

Անշուշտ, Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը շատ կարևոր է, սակայն այսօրվա դրությամբ առավել հավանական են հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ոտնձգությունները, ուստի եթե ռուսական զինիուժի առկայությունը համարվում է զսպող գործոն Թուրքիայի հետ սահմանին, ապա հասկանալի չէ, թե ինչու այդ գործոնը հստակ չի նշվում նաև հայ-ադրբեջանական սահմանի դեպքում: Մնում է հուսալ, որ Հայաստանի խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ կհստակեցվի զորախմբի գործունեության շրջանակը։

Առավել մանրամասն` տեսանյութում:

Սեդա Ղուկասյան