ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՖԻՖԱ-ն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ փոփոխություն է կատարել նախախաղային ծրագրում, հաղորդում է L’Équipe-ը։
ԱԱ-2026-ի ժամանակ կփոխվի երկրների օրհներգերի լսման ավանդական արարողությունը։ Օրհներգերի կատարման ժամանակ թիմերը խաղադաշտի կենտրոնական գծի երկայնքով կկանգնեն միմյանց դեմ՝ ամբողջական կազմերով և պահեստայիններով։ Հանդիպումներից առաջ խաղադաշտ դուրս կբերվեն մասնակից թիմերի հսկայական դրոշները։
ԱԱ-2026-ը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ին։ Առաջին անգամ աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 հավաքական։
