«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց

Լուրեր

27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
Բոլորը

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am֊ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նաեւ չհերքեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։ Դավիթ Անանյանը մեր այլ հարցերի չպատասխանեց։

Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալման մասին  քիչ առաջ, հղում անելով իր աղբյուրներին,  գրել էր «Հրապարակ»-ը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար: Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչու՞ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»:

Ղազարյանը  նաև  հայտնել էր, որ  ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը:

Նարեկ Կիրակոսյան