ՊԵԿ-ն ասում է՝ չենք հավատում այն գներին, որոնցով արտահանել եք. «Սպայկա»-ի ղեկավարը՝ 2 մլրդ 45 մլն դրամի հարկ չվճարելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
Բոլորը

ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ ենք կատարել: Այս մասին ասաց «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչո՞ւ են պետությունից 2 միլիարդ 45 մլն դրամի հարկ թաքցրել:

«Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար:

Մեր հարցապնդմանը, որ ընկերությունը հարկ է թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասաց. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»:

Դիտարկմանը, որ ՊԵԿ-ի հայտարարության համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105.28 դրամից մինչև 373.43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել, և որ դրա հետևանքով հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով առնվազն 10 միլիարդ դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ, «Սպայկայի» ղեկավարն ասաց. «Այդ հարցին այսպես կպատասխանեմ, որ այդ խնդիրը միշտ լինելու է, քանի որ ՊԵԿ-ը, ուսումնասիրելով շուկան, ասում է՝ չենք հավատում այն գներին, որոնցով դուք արտահանել եք: Իրականում մենք շատ դեպքերում ավելի էժան ենք վաճառում»:

Դավիթ Ղազարյանը նաև մեկ ուշագրավ հայտարարություն արեց, թե չորս տարի իրենց ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել:

Factor.am-ը հետաքրրքվեց՝ տարօրինակ չէ՞, որ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի դիրքերի թուլացումից հետո տեղի ունեցան այդ ստուգումները, ինչին Ղազարյանն արձագանքեց. «Ձեր հարցին չեմ կարող պատասխանել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան