Հոգեկան առողջության խնդիր ունեցողները մեղավոր չեն, որ հիվանդ են. քննարկում նման խնդիրներ ունեցող և հանցանք կատարած անձանց թեմայով

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Մարտի 12-ին «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ-ի կազմակերպած «Բնակության վայր չունեցող՝ հոգեկան խնդիրներ ունեցող և իրավախախտումներ (հանցագործություններ) կատարած անձանց սոցիալական հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում ներկայացվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած մասնավոր դեպք, որի հիման վրա 2018թ. դեկտեմբերի 5-ին քրեական գործ է հարուցվել։

1968թ. ծնված անձը, որի անունը չնշվեց, արդեն 25 տարի է՝ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ և պարբերաբար կարճաժամկետ բուժումներ է ստանում Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Սա, ըստ «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ-ի տնօրեն Այսեր Իսայանի, մեկնաբանվում է նրանով, որ հիվանդին կենտրոն տեղափոխում են «սուր հիվանդ» կարգավիճակով, որը չի նախատեսում երկարաժամկետ ստացիոնար բուժում: Բացի այդ՝ տուն վերադառնալուն պես հիվանդը դեղորայք է ընդունում, ինչի արդյունքում Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում ստացած բուժման ազդեցությունն ամիջապես կորում է:

Այս գործով տուժողը հիվանդի հանգուցյալ եղբոր ընտանիքն է, մասնավորապես՝ կինն ու երկու անչափահաս երեխաները: Հարևանների տեղեկացմամբ՝ հիվանդը նախկինում մի քանի անգամ եղբորը դանակահարելու փորձ է արել, սակայն տուժողը կամ նրա ընտանիքի անդամները ոստիկանություն չեն դիմել, այլ ուղղորդել են բուժման։ Հետագայում, երբ հիվանդի եղբայրը մահացել է, կինն ու անչափահաս երեխաները լուրջ վտանգի առաջ են կանգնել:

 

«Ակնհայտ է, որ ունենք երկու իրավունքի պաշտպանության հարց՝ անչափահաս երեխաների և հոգեկան հիվանդություն ունեցող անձի: Պետք է հասկանանք, թե ո՞ր իրավունքն է գերակա»,- ընդգծեց ՀՀ Արդարադատության նախարարության Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղար Գայանե Հովակիմյանը։ Նրա կարծիքով՝ հարցի մասին պետք է տեղյակ պահել Համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որը պարտավոր է համայնքի սոցիալական աշխատողի հետ տնայց կատարել և պարզել՝ արդյո՞ք տվյալ անձը վտանգ է ներկայացնում:

«Պետք է գտնել միջին տարբերակ, որ երկու կողմի իրավունքներն էլ չխաթարվեն»,- նշեց Գայանե Հովակիմյանը։

Հոգեկան հիվանդություն ունեցող աձի՝ նման վարք դրսևորելու պատճառը 2.5 տարի առաջ հայրական ժառանգություն հանդիսացող բնակարանի վաճառքն է, որից հիվանդը մասնաբաժին չի ստացել: Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի սոցիալական մասնագետ Ռուզաննա Զոհրաբյանի պնդմամբ՝ հիվանդն ադեկվատ է, նրա վարքի մեջ ագրեսիա չի նկատել, ավելին, հիվանդին մոտ օրերս պատրաստվում են դուրս գրել: Այդուհանդերձ, նա բնակության վայր չունի:

«Պետք է գործի սոցիալական վարույթ սկսվի։ Եթե հիվանդի հանգուցյալ եղբոր կինը վաճառված տնից իրեն մի փոքր հասանելի գումար տա, հիվանդի քույրն ու փեսան, որոնք երկար տարիներ է՝ ՌԴ-ում են բնակվում, նրան Տուապսե կտեղափոխեն, որտեղ էլ կշարունակի իր բնականոն կյանքը: Այդ մարդը մեղավոր չէ, որ հիվանդ է»,- ասում է Ռուզաննա Զոհրաբյանը:

«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի հոգեբան, փորձագետ Արշակ Գասպարյանի համոզմամբ՝ այս գործում ոստիկանությունն անելիք չունի, սա սոցիալական ոլորտի խնդիր է։ Բացի այդ, ըստ նրա, բժիշկները պետք է հիվանդի ախտորոշումը վերանայեն։

«24-օրյա դիագնոստիկ բուժումն այս դեպքում լավագույն լուծումը չէ։ Եթե ռեմիսիոն շրջան չէ, կասկածում եմ, որ մարդը կարող է վերլուծել իր հետ կատարվածը: Ոչ ոք չի կարող ասել, թե այդ ռեմիսիոն շրջանը որքան կտևի և հաջորդ շրջանը երբ կլինի։ Եթե իսկապես չկա նման բան, ապա անցնենք խնդրի դատահոգեբանական և քրեաիրավաբանական հատվածին, և փաստենք, որ անձը պատասխանատվություն է կրելու, քանի որ քրեական գործ է հարուցվել»,- ընդգծում է Արշակ Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ հիվանդին բժշկական կենտրոնում ընդամենը 24 օրով պահելը կարող է այլ պատճառ էլ ունենալ. «Գուցե չեն ցանկանում հիվանդին երկար պահել, որովհետև տեղ չունեն կամ ավելի վտանգավոր հիվանդ ունեն, որին կարող են նրա փոխարեն բուժել»:

Նելլի Մելքոնյան